Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Կիպրոսում ստեղծվել է Արցախի հետ բարեկամական շրջանակ

Աշխատանքային այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մարտի 6-ին  մասնակցել է Արցախին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի նախաձեռնությամբ։

Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը հայտարարվել է Կիպրոսում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին, որին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ։
 
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հանրապետությունում առկա իրողություները։ Նա նաև նշել է տարբեր մակարդակներում արտաքին հարաբերությունների հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնման գործում։
 
Արմինե Ալեքսանյանը ընդգծել է մի շարք երկրներում գործող Արցախի հետ բարեկամության խմբերի և շրջանակների դերը՝ Արցախի մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման գործում։ Այս համատեքստում ԱԳ փոխնախարարը հատկապես կարևորել է Կիպրոսում Արցախի հետ Բարեկամության շրջանակի ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել ջանքերը՝ ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդելու  և զարգացնելու  երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև նպաստելու Կիպրոսում Արցախի ճանաչելիության բաձրացմանը և հանրապետության շահերի առաջմղմանը։
 
Արմինե Ալեքսանյանը բարձր է գնահատել սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը Արցախում  տարբեր զարգացման  ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև գործուն աջակցությունը հանրապետության արտաքին կապերի հաստատմանն ու ընդլայնմանը։
 
Նույն օրը Արմինե Ալեքսանյանը  Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանի և Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Կիպրոսի Հայոց առաջնորդարան և հանդիպում ունեցել Կիպրոսի թեմի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճեանի, ինչպես նաև Կիպրոսի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ։ Կողմերն ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ համահայկական նշանակության հարցերի քննարկման համար։
 
Արմինե Ալեքսանյանն այցելել է նաև  Նիկոսիայի  Նարեկ հայկական վարժարան, հանդիպել վարժարանի ղեկավարության և սաների հետ։