Հույս ունեմ, որ մի օր կտեսնենք Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի լուծումը, կբացվեն սահմանները․ Լյուսի Քոչարյան
Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Լյուսի Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Another nice shot.
Ի դեպ, ամենաձախից՝ սպիտակ զգեստով կինն Ադրբեջանի womana_of_courage-ն ա (խիզախության կինը), ով ոնց ժպտում ա էս կադրում ինձ նայելիս, այ նույնքան ադեկվատ, կիրթ, բարեկիրթ, քաղաքավարի ու իրեն քաղաքականապես նեյտրալ դրսևորող կին ա ռեալում՝ ամեն օր հետս շփվելիս։
• Առաջին օրերին մեր շուրջ մարդիկ թեթևակի «անհանգստանում էին», միթինգներին մեր միջև որևէ մեկի նստեցնում էին՝ ասելով, որ իբր չվիճենք իրար հետ։
Էդ զրույցներին ես էլ, Շալան էլ այնքան ունք չշարժվող դեմքով ոչ մի ռեակցիա չտվեցինք, որ թարգեցին իրենց «պսևդոանհանգստությունը»։
! Դա իրոք վիրավորական ա, երբ քեզ այդ աստիճանի անադեկվատի կամ անկիրթի տեղ են փորձում դնել։ Մտքներով անցնում ա, որ կարող ա էսպիսի կարկառուն ծրագրի շրջանակներում 2 հասուն, ծայրահեղ տոլերանտ կանայք՝ մեկը կանանց նկատմամբ բռնության դեմ (ես), մյուսը ԼԳԲՏ անձանց իրավունքների համար պայքարող (ադրբեջանցին), կորցնեն իրենց ու սկսեն վիճել։ Դա գրեթե բացառված էր մեր դեպքում։ Դրա համար չենք հավաքվել։ Պահպանել ենք բացառիկ նեյտրալություն քաղաքականության առումով, ոչ մի բառ չենք խոսել երկրներից, խոսել ենք միմիայն առհասարակ կանանց խնդիրներից։
Ու վերջում անպայման հիշեցնեմ, որ ես ատում եմ պատերազմները, դեմ եմ հասարակությունների միլիտարիզացիային, Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի գոյությունն այսքան գրողի տարած տարի համարում եմ բացառապես կառավարությունների ապաշնորհության նշանը, որից տառապում են 2 երկրների քաղաքացիները։ Հույս ունեմ, որ մի օր մենք կտեսնենք կոնֆլիկտի լուծումը, կբացվեն սահմանները»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...