Ամենամեծ խնդիրը Էջմիածնում հայտնի նշանադրության մասնակիցների եւ նրանց շփման ամբողջական շրջանակը պարզելն է. վարչապետ
«Մենք կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումների մասնակցելուց եւ կազմակերպելուց: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առավել եւս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որեւէ ախտանշան, որ իրենց մոտ կարող է վարակվածության դեպք արձանագրվել»,-ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է, այսօր էլ նիստ տեղի կունենա. «Մենք իրավիճակի զարգացմանը հետեւում ենք ամենժամյա ռեժիմով: Երբ այս ժամին կայացրած մեր որոշումը վերանայելու անհրաժեշտություն լինի, մենք դա կանենք:
Այս պահին նոր ախտորոշման դեպքեր չունենք: Օպերատիվ ձեւով աշխատում ենք հետեւել իրադարձությունների զարգացմանը: Ոչ մի պարագայում անկանոն շարժումներ անելու անհրաժեշտություն չկա: Մեր բոլոր որոշումները պետք է լինեն մտածված»,-ընդգծեց վարչապետը:
Նա նշեց, որ իրենց օպերատիվ ամենամեծ խնդիրը Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության մասնակիցների եւ նրանց շփման ամբողջական շրջանակը պարզելն է՝ հասկանալու համար, որ ամբողջությամբ այդ մարդկանց քարտեզը պատկերացնում են:
«Բոլոր այն քաղաքացիներին, որոնք մասնակցել են այդ միջոցառմանը կամ ախտանշաններ ունեցող քաղաքացիների հետ շփում են ունեցել, ես նրանց ուղղակի կոչ եմ անում նախ ինքնամեկուսացվել, ապա տեղեկացնել պետական մարմիններին: Դա կարելի է անել ոստիկանության միջոցով, շտապօգնության միջոցով, որպեսզի մենք կարողանանք լիարժեք այս իրավիճակը հսկողության տակ առնել»,-ասաց վարչապետն ու հավելեց. «Կորոնավիրուսի ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան: Շատ կարեւոր է, որ մենք այս իրավիճակից դուրս գանք ուժեղացած, ոչ թե թուլացած»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...