Քաղաքացին 37 աստիճան ջերմությամբ դիմել է բժշկական կենտրոն, սակայն հետազոտելու համար նրանից գումար են պահանջել և ուղարկել տուն
SHAMSHYAN.com--ն ահազանգ է ստացել Երևան քաղաքի 29-ամյա մի բնակչուհուց, ով ցանկանալով չհրապարակել իր անունը, նշել է, որ այսօր ջերմել է, ջերմաչափում է արել, պարզվել է, որ ունի 37 աստիճան ջերմություն, ու դիմել է նախ «Նաիրի», ապա «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղ սակայն, ոչ միայն ուշադրություն չեն դարձրել իր վրա, այլ նաև գումար են պահանջել՝ թոքերը լսելու համար. «37 աստիճան ջերմություն ունեի, աշխատում եմ սպասարկման ոլորտում, իմ ապահովության համար որոշեցի դիմել մոտակա «Նաիրի» բժշկական կենտրոն, այնտեղ շատ մարդ կար, դիմեցի «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղ ինձ շատ վատ դիմավորեցին, ջերմաչափ տվեցին, բայց անգամ չնայեցին այդ ջերմաչափին, թե ինչքան է ջերմությունս, ես ինքս նայեցի, տեսա 37.3 ա, թողեցի էդ նստարանին, որտեղ նստած էի, անգամ մոտիկ չեկան, տեսնեն ինչքան էր»,- պատմեց բնակչուհին, նշելով, որ բժշկուհուն հայտնել է, որ ցանկանում է իր ու մյուսների ապահովության համար հետազոտվել՝ չսպասելով վաղվան, հասկանալու համար, թե ինչպես պետք է ստուգվի կամ ինչ պետք է անի, ինչին ի պատասխան բժշկուհին ասել է հետևյալը. « Ես պետք է ձեր թոքերը լսեմ, բայց սա հիվանդանոց է եւ դա վճարովի է»: Բայց եթե անգամ վճարովի է, հիմա արտակարգ իրավիճակ է, ու պարտավոր են նորմալ հետազոտել նոր ճանապարհեն: Հետո էլ առաջարկեց գնալ տուն ու ինքնաբուժությամբ զբաղվեմ՝ լվանալով ձեռքերս: «Հարցը էստեղ գումարը չէր, այլ իրենց անտարբեր վերաբերմունքը, որ անգամ ջերմաչափին չնայեցին, ու էդպես տուն ուղարկեցին»,- պատմեց ահազանգած քաղաքացին, հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...