Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Վիդեո

Արտաբույնք գյուղում տղամարդը դանակահարել է իր եղբոր գլխին խողովակով խփած համագյուղացուն (տեսանյութ)

Մարտի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում ստացվեց, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Արտաբույնք գյուղի 44-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել էին:

 

Ավելի ուշ նույն գյուղից, քերծվածքներով ու սալջարդերով, ևս երկու տղամարդ հիվանդանոց տեղափոխվեց։
Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանները զրուցեցին բժիշկների և հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների հետ, ճշտեցին՝ ով, որտեղ, ինչ հանգամանքներում է վնասվածքներ ստացել, կազմեցին համապատասխան արձանագրություններ։

Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզեց, որ երեքն էլ մարմնական վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, Արտաբույնք գյուղի գերեզմանատան մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Ծեծկռտուքի ընթացքում Արտաբույնք գյուղի 40-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 44-ամյա համագյուղացուն, որն էլ, ըստ նախնական տվյալների, մինչ այդ երկաթե խողովակով խփել էր նրա եղբոր գլխին։ Նախ դանակահարվածն էր բուժօգնության դիմել, այնուհետև՝ եղբայրները։
40-ամյա տղամարդը հիվանդանոցից բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
Դանակը հայտնաբերվել է։

Հանգամանքները պարզվում են։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։