Երևան-Թալին ավտոճանապարհին «Mersedes C180»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին․ կա տուժած
Մարտի 17-ին, ժամը 19:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Թալին ավտոճանապարհի 59-րդ կմ-ին «Mersedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1986 թ.) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գևորգ Ս.-ին տեղի ուժերով տեղափոխել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Մհեր Ա.-ն (ծնված 1977 թ.) հրաժարվել է բուժօգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...