Քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հյուրանոցում կատարված դանակահարությունը (տեսանյութ)
Մարտի լույս 15-ի գիշերը Պռոշյան փողոցի մի հյուրանոցային համալիրից «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել անվտանգության աշխատակիցը։ 25-ամյա երիտասարդը դանակահարվել էր.ախտորոշվել էր կրծքավանդակի աջ կեսի թափանցող կտրած վերք։ Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արաբկիրի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։
Քննությանը հայտնի տվյալներով՝ հյուրանոցի այցելուները վիճել էին իրար հետ։ Վեճին միջամտել էր անվտանգության աշխատակիցը, որին 25-ամյա երիտասարդը դանակահարել էր։ Միջադեպի մասնակիցները, այդ թվում՝ կասկածվողը, օպերատիվ կերպով հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...