Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Ուշադրություն. «Բարի Սամարացի» ընկերությունը կաշխատի հիգիենայի ուժեղացված ռեժիմի պայմաններում

«Բարի Սամարացի» ընկերությունը տեղեկացնում է, որ ՀՀ-ում արտակարգ իրավիճակ հայտարարելու պահից սկսած ընկերության լաբորատոր մեքենաներն, ամեն առավոտյան ժամը 7-ից 8-ը, արտադրամասում բժիշկների հետ կընդունեն ընկերության աշխատողներին: Նրանք արտադրամաս կտեղափոխվեն ընկերության ախտահանված մեքենաներով, աշխատանքի անցնելուց առաջ կստուգվի աշխատակիցների առողջական վիճակը, իսկ ընկերության լաբորատոր մեքենաներն օրվա ընթացքում կշրջեն բոլոր ֆիրմային խանութներում և կախտահանեն ողջ օգտագործվող գույքն ու կստուգեն վաճառողների առողջական վիճակը:

Բացի այդ, երկրում տարվող ըննդեմ կորոնավիրուսի տարածման միջոցառման շրջանակներում, ընկերությունն անվճար բժշկական դիմակներ և ալկոգելեր կբաժանի, իսկ մսամթերքի ողջ տեսականին կվաճառվի զեղչված գներով: Ընկերության տնօրինությունը վստահեցնում է, որ «Բարի Սամարացի» ընկերության կողմից արտադրվող ողջ մսամթերքն անվտանգ է, այն մինչ խանութներ առաքվելը լաբորատոր ստուգում է անցնում, էկոլոգիապես մաքուր է և անվտանգ: 

Եթե վախենում եք, կամ ունեք մտահոգություններ, ապա կարող եք օգտվել վակուումային փաթեթավորում ունեցող ապրանքատեսակներից, հումապխտած տեսականուց կամ կիսաֆաբրիկատներից: Ընկերությունը հավաստիացնում է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ այս ընթացքում աշխատում է խիստ լարված ռեժիմով և գործի է դրել լաբորատոր մեքենաների ողջ հզորությունը: Բացի այդ, արտադրամասն աշխատում է խստացված հիգիենայի և աշխատանքային ռեժիմով:

«Բարի Սամարացի» ընկերությունը մոտ 30 տարի լինելով ՀՀ-ում ամենաերկար տարիների կենսագրություն ունեցող մսամթերք արտադրող ձեռնարկությունը մշտապես, իր գործունեության հիմքում շեշտադրել է էկոլոգիապես մաքուր և անվտանգ մսամթերք արտադրելու կարևորությունը, և զերծ է մնացել կամայական հավելանյութերի օգտնագործումից, չի օգտագործում քաշ ավելացնող կամ շահույթ ապահովող հավելանյութեր, մարդու առողջությանը վտանգ սպառնացող գունանյութեր, համային ուժեղացուցիչներ, կամայական համային հավելումներ: 

Այդ իսկ պատճառով, «Բարի Սամարացի» ընկերությունը մշտապես առանձնացել է իր գնային ու որակական հատկանիշներով և սահմանում է սպառման շատ կարճ ժամկետներ, ինչը փաստում է, որ ընկերության արտադրանքը զերծ է քիմիական հավելումներից, էկոլոգիապես մաքուր է, անվտանգ և արտադրության ընթացքում օգտագործում է բնական համեմունքներ:

Այլ կերպ ասած՝ «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքը ոչ միայն մաքուր է և անվտանգ, այլև օգտակար է ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների համար: «Բարի Սամարացի» ընկերությունը լինելով հանրապետության ամենահին մսամթերք արտադրող ընկերությունը մշտապես շատ բարձր է պահել իր անունն ու բարի համբավը և մսամթերքի շուկայում միշտ լինելով ոլորտի առաջատարը, միակ մսամթերք արտադրող ընկերությունն է, որն այս տարիների ընթացքում Հայաստանում հարյուրից ավելի մրցանակների է արժանացել ոչ միայն ԱՊՀ երկրներում, այլև Կովկասում համարվում է միակ ընկերությունը, որը եվրոպայի անվտանգ սննդամթերք արտադրողների միության անդամ է, որին անդամակցում է աշխարհի ընդամենը 5 ընկերություն: 

Միջազգային չափանիշներով որակի գնահատման թեստերի արդյունքում «Բարի Սամարացի» ընկերությունը երկու անգամ գտնվել է լավագույն ընկերությյունների թոփ տասնյակում: Այդ թվում՝ անցյալ տարի, իշխանափոխությունից հետո 10-ից ավելի մրցանակներ է ստացել ինչպես համազգային, այնպես էլ այլ երկրների պետական բարձրաստիճան ղեկավարների կողմից:

Մասնավորապես՝ 2019-ին որպես ԱՊՀ-ում լավագույն մսամթերք արտադրող ընկերություն մրցանակ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, որը ընկերությանն է հանձնվել ՌԴ վարչապետի կողմից: Այս ամենը խոսում է այն մասին, որ ընկերությունը ջանք չի խնայում լավագույն արտադրանքով շուկայում առանձնանալու համար և շուրջ երեք տասնամյակ պետական հաստատությունների, այդ թվում՝ Կրեմլի միակ մատակարարն է: Բոլոր տեղական պետական և միջազգային լաբորատորիաները խորհուրդ են տալիս հետևել «Բարի Սամարացի» ընկերության գործունեությանը: 

Ընկերությունն արտադրելով էկոլոգիապես մաքուր և անվտանգ սննդամթերք մշտապես զերծ է մնացել քիմիական ծագում ունեցող հավելումներից և երբեք գերշահույթ ստանալու քաղաքականություն չի վարել, իսկ եկամուտը ծառայեցրել է անապահով ընտանիքների, անազատության մեջ գտնվողներին, բանակին, ծերանոցներին ու մանկատներին, ինչպես նաև այն ընտանիքներին ձեռք մեկնելու համար, ովքեր ունեն օգնության կարիք: Մսամթերքի տեսքով օգնություն տրամադրելուց բացի ընկերությունը կանգնած է նաև երիտասարդների կողքին վճարելով նրանց ուսանողական վճարները: Անօթևանների և այլ կարիքավորների համար չի խնայում ոչինչ և ընդամենը փոքրիկ ժպիտ պարգևելու համար պատրաստ է անել ամեն ինչ: 

Այս ամենը գալիս են կրկին անգամ փաստելու, որ ընկերությունն այս տարիների ընթացքում իր կողմից որդեգրած բարություն ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելու քայլերը սոսկ ձևական բնույթ չեն կրում և խոսում են իրենց անվանը հավատարիմ մնալու մասին, ուստիև առիթը բաց չեն թողնում կրկին անգամ բարձրաձայնելու, որ՝ այն ինչ ընկերությունը կարողանում է իրականացնել, կյանքի է կոչվում միայն ու միայն իր սպառողների շնորհիվ, որոնք նախընտրում են «Բարի Սամարացու» արտադրանքը:
 
 
Ընկերության ողջ անձնակազմը մշտապես շնորհակալ է իր սիրելի սպառողներին և չի վարանում անդադար շնորհակալություն հանյտնել նրանց, քանի որ նրանց վստահության շնորհիվ է հնարավոր դառնում իրականացնել այն հսկայածավալ աշխատանքերը, որով ինչ-որ չափով կարողանում են թեթևացնել բազմաթիվ անապահով ընտանիքների հոգսը: Առանց սպառողների կողմից ցուցաբերվող ուշադրության ոչինչ հնարավոր չէր լինի իրականացնել, ուստի ընկերությունը շնորհակալ է իր սպառողին «Բարի Սամարացի» ընկերությանը վստահելու և իր արտադրանքը նախընտրելու համար: Թող Աստված պահի ու պահպանի մեր երկիրը, մեր ազգաբնակչությանը, մեր սահմաններն ու բոլորիս: