Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Արցախի բնակիչները՝ անկախ բնակության վայրից, արժանի են հարգալից վերաբերմունքի. Աշոտ Ղուլյան

Բնական է, որ մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով եւ նպատակ հետապնդելով առավեագույնս զերծ պահել  մեր բնակիչներին զանգվածային ու մարդաշատ միջոցառումներից, ինչպես նաեւ փորձելով բացառել վիրուսի ներթափանցման եւ տարածման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը՝ որոշում ենք կայացրել չեղարկել ծրագրված հանդիպումները։ Այս մասին Ֆեեյսբուքի եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի Ժողովրդական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

 

«Հայցում եմ մեր բոլոր այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց հետ մենք չենք հասցրել հանդիպել իրենց բնակավայրերում։ Այսօր մենք պետք է լինեինք Մարտակերտի շրջանի Վանքի ձոր գյուղում, համոզված եմ, որ մեր քաղաքացիները մեզ այնտեղ սպասել են, վստահ եմ, որ մենք առաջիկա օրերին իրավիճակը նորմալանալու հետ մեկտեղ կարող ենք շարունակել մեր քարոզարշավը եւ խոսել մեր ապագայի խնդիրների մասին», ասել է Աշոտ Ղուլյանը։

Նախագահի թեկնածուն ներկայացրել է ԱԺԿ-ի նախընտրական ծրագրի դրույթները.

«Առաջինը կցանկանայի սկսել հանրային հաշվետու եւ արդյունավետ կառավարման ոլորտում մեր  առաջարկներին եւ նորամուծություններին.

Առաջին սկզբունքը կապված է բիզնես-քաղաքականություն տարանջատման գործուն մեխանիզմների ստեղծման հետ։ Կարծում եմ, որ այն, ինչ մենք ունենք սահմանադրորեն ամրագրված մեր օրենսդրությամբ եւ տարբեր օրենսդրական կարգավորումներով, այժմ կարիք կա, որ մենք փորձենք այդ ոլորտում գործուն մեխանիզմներ իրականացնել։ Ինչ է պետք դրա համար․ շատ կարեւոր է քաղաքական կամքը, որպեսզի մենք կառավարման ոլորտում անպայման ունենանք քաղաքական իշխանության բնույթ եւ դրանից ելնելով կարողանանք նաեւ մեր երկրում իրականացնել կառավարման այն որակը, այն գործառույթները, որոնք հատուկ են 21-րդ դարի պետական կառավարման համակարգերին։ Հանրային կառավարման ոլորտում բարեփոխումները մենք մտածում ենք, որ պետք է իրականցվեն մշտապես եւ մեր դեպքում պետք է համադրել Արցախի 30-ամյա պետական կառավարման դրական փորձը եւ համաշխարհային զարգացումները։ Դրա արդյունքում կարող ենք ունենալ ծախսարդյունավետ, արագ արձագանքող, ճկուն եւ մրցունակ պետական կառավարման համակրգ։ Մեր քաղաքացիների մեծ մասի դժգոհությունը գալիս է մեր կառավարման համակարգի դանդաղկոտությունից, ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից»։

Կառավարման համակարգի ձեւավորման գործում, ըստ Աշոտ Ղուլյանի, պետք է բացառել հովանավորչությունը,  ապօրինությունները, ազգակցական կապերով պայմանավորված պաշտոնների նշանակումը, ինչպես նաեւ բոլոր կարգի սեռային, տարիքային խտրականությունները։ 

«Ցանկանում ենք ներդնել մերիտոկրատական, այսինքն արժանիքների վրա հիմնված առաջխաղացման սկզբունքը հանրային ու քաղաքացիական ծառայության մեջ, ինչի արդյունքում պետական պաշտոնները տրվելու են լավագույններին։ Մեր պետական կառավարման համակարգում ունեցած լավագույն փորձը, նաեւ բացթողումները  մեզ հնարավորություն են տալիս խոսել առաջիկայում մեր հանրային, քաղաքացիական ծառայության ոլորտում պետական քաղաքականության կատարելագործման մասին։ Մասնավորապես, կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով կարեւոր է ներդնել փաստահեն քաղաքականությունը եւ դրա մշակումն ու իրականացումը, որովհետեւ եթե մենք որեւէ քայլ պետկան կառավարման համակարգում չենք կարողանում հիմնավորել գիտական հետազոտություններով եւ դրա արդյունավետության հավաստմամբ, շատ դժվար է եւ բնականաբար այստեղ խոսք կարող է լինել սուբյեկտիվ կամ կամայական մոտեցման մասին։ Մեր կառավարման համակարգում այսօր էլ խնդիր կա, որ պետք է բեռնաափել պետական կառավարման համակարգը նապխարարություններում, գերատեսչություններում՝ բացառելով գործառույթների կրկնությունը: Կարեւոր է, որ մենք մանսավոր հատվածի հետ համագործակցությամբ կարողանանք այնպես անել, որ մեր պետական համակարգի լավագույն մասնագետները անգործ չմնանեւ կարողանան մասնավոր հատվածում իրենց գիտելիքները, ունակությունները կիրառել»։

Ըստ Աշոտ Ղուլյանի՝ առաջադեմ պետություններում պետական կառավարման համակարգում կիրառվում է ռազմավարական պլանավորման մեթոդը։

«Մենք պետք է պետական ծրագրերում անպայման հիմնվենք ռազմավարական ծրագերի վրա, որովհետեւ միայն այդպես կարող ենք հասնել այդ ծրագրերի արդյունավետությանը, որպեսզի այդ ծրագրերի վրա կատատարվող ծախսերը անիմաստ չլինեն։ Հանրային ծառայության բնագավառում պետք է փորձել զերծ մնալ բյուրոկրատական ընթացակարգերից, այնպես, ինչպես շատ երկրներում կիրառվում է մեկ պատուհանի սկզբունքը, մարդկանց դիմումների, բողոքների առցանց քննարկումը։ Կարեւոր է թափանցիկությունը պետական գնումների համակարգում, որովհետեւ այստեղ էլ ունենք բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող են հիմք դնել ավելորդ եւ անիմաստ ծախսերի։ Պետք է այնպես անել, որ մասնավոր հատվածից գնումները չկատարվեն մեկ կամ երկու ընկերություններից, որպիսի ապահովենք տարբեր կազմակերպությունների, այդ թվում ՓՄՁ-ների մրցունակ լինելը։ պետական եւ ՏԻՄ-երի կողմից ծախսվող գումարների վերահսկման նպատակով մենք նաեւ մտադիր ենք սահմանել անկախ աուդիտի անցկացման պահանջը̬»։

Վերջում ԱՀ նախագահի թեկնածուն նշել է, որ այս բոլոր գործքառույթները պետք է ամփոփվեն մեկ շատ կարեւոր սկզբունքի մեջ։

«Դա մեր պետական կառավարման համակարգի աշխատողների սրտացավ վերաբերմունքն է քաղաքացիների կարիքների հանդեպ։ Մինչեւ հիմա մեր հանրային, քաղաքացիական ծառայողների կողմից կիրառված վերաբերմունքը արժանի է վերանայման, որովհետեւ Արցախի բնակիչները՝ անկախ բնակության վայրից, արժանի են հարգալից վերաբերմունքի»։