Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Փաշինյանի կողմից տվյալների հրապարակումը հանցավոր անփութության հերթական դրսևորումն է

Այսօր՝ Կառավարության հերթական նիստին, վարչապետ Փաշինյանը հրապարակեց մեր երկրում առկա առաջին անհրաժեշտության պարենային պաշարների տվյալներ: Նա, մասնավորապես, նշեց, թե որ մթերքները, որքան ժամանակ կբավարարեն, եթե փակ սահմաններ լինեն: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի հետ՝ պարզելու համար, թե նման  թվերի հրապարակումը  որքանով է վնասում մեր ազգային անվտանգությանը:

 

«Նման տվյալների հրապարակումը հանցավոր անփութության հերթական դրսևորումն է: Կարծում եմ՝ նպատակն ակնհայտ է: Փաշինյանի գերնպատակը իր հանդեպ վստահություն հարուցելն է: Սա է նրա գերխնդիրը, նրան անհրաժեշտ է, որ հասարակությունն իրեն վստահի»,-ասաց նա:

Դանիելյանը նշեց, որ վարչապետը երկրորդ կամ երրորդ քայլերի մասին չի մտածում. «Նա չի հասկանում, թե այդ ինֆորմացիան ինչպես է կարելի օգտագործել Հայաստանի դեմ և նույնիսկ Հայաստանի ներսում դա ինչ խնդրահարույց իրավիճակ կարող է հարուցել: Նրա համար գերնպատակը իր և իր ընտանիքի անվտանգություն է: Նա շատ լավ հասկանում է, որ, եթե վստահության պատշաճ մակարդակը երկրում չպահի, շատ լուրջ խնդիրներ  կունենա»,-ընդգծեց Դանիելյանը:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, այդ տվյալների հրապարակումը մտածված է, նա պատասխանեց. «Մտածված, բայց իր օրակարգի ներքո, այսինքն՝ նա ունի օրակարգ, որը իր և ընտանիքի անվտանգությունն է: Դա  է նրա առաջնահերթությունը, և ոչ թե՝ Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի բարեկեցությունը: Ըստ այդմ, իր օրակարգի շրջանակում նա մտածել  և ձեռնարկել է այդ քայլը»:

Հարցին, թե որքանով է թվերի հրապարակումը հակասում ազգային անվտանգությանը, քանի որ մեր թշնամին ևս տեսնում է այդ տվյալները, նա ասաց. «Մոտ երկու տարի է, ինչ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալվել է և մեր իշխանության բոլոր օղակներում, բոլոր ոլորտներում  ներդրված գործակալներ կան: Այն գործակալները, որոնք ի սկզբանե Սահմանադրական կարգը տապալեցին: Արդեն երկու տարի մեր հակառակորդը ցանկացած ինֆորմացիա կարող է ստանալ, օրինակ  Հայաստանում գործող Սորոսի գրասենյակի միջոցով: Ի դեպ, Ալիևը Սորոսի հետ անձամբ համագործակցում է: Ազգային անվտանգության առումով՝ վտանգներ կան, բայց այդ ինֆորմացիան Ալիևը վաղուց ունի, որովհետև կա Սորոսը Հայաստանում է»:

Դանիելյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է մտահոգված լինի այն առումով, որ Փաշինյանի համար առաջնահերթ խնդիրը իր անվտանգությունն է, այլ ոչ թե պետության անվտանգությունը: