Երեխայիս երեք ամիս պահեստում են պահել, հետո վաճառել. կանայք պատրաստվում են վաղը բողոքի ցույց իրականացնել
«Մենք Հայաստանում պետք է կանխենք մանկավաճառությունը: Սա միայն իմ հարցը չէ, սա բոլորիս խնդիրն է»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյուզաննա Պատվականյանը, ում երեխային տարիներ առաջ խլել ու ապօրինի որդեգրման են տվել:
Այդ գործով վաղը Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա բաց դատական նիստ, իսկ շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ցույց իրականացնել:
«Մենք չենք կարող լռել, նույնիսկ այս իրավիճակում: Հայսատանում տարիներ շարունակ ծաղկել է մանկավաճառությունը: Մենք պետք է արմատախիլ անենք, կանխենք այս ամենը: Գլխավոր դատախազությունը տարիներ շարունակ հովանավորում է մանկավաճառներին»,-ասաց Պատվականյանը:
Նա նշեց, որ իրենք պետք է համախմբված գործեն, որպեսզի մանկավաճառության դեպքեր այլևս չլինեն:
«Ես պետք է բացահայտեմ իմ երեխայի պատմությունը: Իհարկե, որոշ բաներ արդեն գիտեմ: Երեխայիս երեք ամիս պահեստում են պահել, իսկ դա մանկատունն է: Հետո վաճառել են»,- ընդգծեց նա:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...