Չեմ կարծում, որ ճիշտ վարքագիծ է. Դիանա Գասպարյանը՝ էջմիածնեցի կնոջ հարցազրույցի մասին
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր՝ մարտի 19-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում խոսել է քաղաքի հայտնի նշանդրեքին մասնակցած կնոջ հարցազրույցի մասին, գրում է mamul.am-ը:
«Թեման նուրբ է, չէի ցանկանա դրան շատ անդրադառնալ և իմ մեկնաբանություններն անել: Պարզապես, ես պետք է նշեմ, որ չեմ կարծում, որ ճիշտ վարքագիծ է, երբ մենք մեծարում ենք մեր բուժաշխատողներին, մեր երախտիքի խոսքն ենք հայտնում և ամեն առիթով նրանց շնորհակալություն ենք հայտնում, ճիշտ չէ այս պահին, այսպես ասած, ինքնամաքրման համար թիրախավորել բուժաշխատողներին: Ամեն դեպքում երկրի վարչապետի մակարդակով ներկայացվել է այլ ինֆորմացիա և կարծում եմ, մենք մեր քաղաքացիներին չենք տվել առիթ կասկածելու պետական մարմինների հայտարարություններին: Այսինքն, եթե հայտարարվում է մեկ բան և մոտ տասն օր անց հայտարարվում է բոլորովին այլ բան, կարծում եմ, որ այստեղ մենք իրականությունը խեղաթյուրելու հետ կապված խնդիր ունենք»,- ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով՝ գուցե այդ տեսակետը շրջանառվում է, որովհետև կինը վերջին շրջանում շատ է քարկոծվել համացանցային տիրույթում. «Ամեն դեպքում ճիշտ չեմ համարում այդ կնոջը վիրավորելը: Միշտ կարելի է քննադատել՝ առանց վիրավորելու: Մենք պետք է գնանք համերաշխության»,- նշեց քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...