Արցախի ԱՆ-ն ատամնաբույժներին հորդորում է քաղաքացիներին ընդունել խիստ անհրաժեշտության դեպքում
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բոլոր բժշկական հաստատություններին՝ հետաձգել պացիենտների բոլոր տեսակի պլանային այցերը` նախնական մեկ ամիս ժամկետով և սպասարկել միայն շտապ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
«Միաժամանակ, հաշվի առնելով ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու ընթացքում կորոնավիրուսային վարակի տարածման հնարավոր բարձր վտանգը, տեղեկացնում ենք, որ բժիշկ-ստոմատոլոգը պետք է կարողանա նույնականացնել COVID-19 կորոնավիրուսով, պացիենտին` հիմք ընդունելով ԱՀ առողջապահության նախարարի 11.03.2020թ. թիվ 82-Ա հրամանով հաստատված ուղեցույցը, COVID-19 կորոնավիրուսով պացիենտին ցուցված չէ ստոմատոլոգիական որևէ բժշկական օգնություն, բացառությամբ սուր և անհետաձգելի դեպքերի, այն դեպքում, երբ հիվանդության ակտիվ շրջանում պացիենտը դիմում է ստոմատոլոգիական կենտրոն, ապա բժիշկ-ստոմատոլոգը պետք է կարողանա հնարավորինս արագ նույնականացնել COVID-19 կորոնավիրուսով պացիենտին, անհապաղ կազմակերպել մեկուսացման միջոցառումներ, ինչպես նաև տեղեկացնել համապատասխան մարմիններին, ստոմատոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերելիս, խորհուրդ է տրվում մինչ պացիենտի զննումն ու նախատեսվող միջամտության իրականացումը, ինչպես նաև պացիենտի զննումից և իրականացված միջամտությունից հետո՝ կատարել ձեռքերի հիգիենիկ մշակում (մաքրում)»,- տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը խորհուրդ է տալիս օգտագործել բոլոր պաշտպանիչ անհատական միջոցները` ակնոցներ, դիմակներ, ձեռնոցներ, բժշկական դիմակներ և պաշտպանիչ արտահագուստ` նախատեսված մեկանգամյա օգտագործման համար, մինչև որևէ ստոմատոլոգիական միջամտություն կատարելը պացիենտին առաջարկել բերանի խոռոչի ողողում՝ 1% ջրածնի պերօքսիդի լուծույթով:
«Ստոմատոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերելիս Ռաբերդամի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը, քանի որ նվազեցնում է թքով և արյունով ախտահարված աերոզոլային կախույթի առաջացումը:Բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքի ընթացքում հնարավոր չէ տեղադրել Ռաբերդամ, խորհուրդ է տրվում օգտագործել մեխանիկական գործիքներ` որպեսզի հեռացման ժամանակ նվազեցվի աերոզոլի առաջացումը»,- նշեցին նախարարությունից։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...