Բացահայտվել է Վարդենիսում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)
Մարտի 15-ին Վարդենիսի Արզոյան փողոցի տներից մեկից գողություն էր կատարվել: Օգտվելով տանտերերի բացակայությունից` հարմարեցած գործիքով, թե բանալիով բացել էին տան դուռն ու խոհանոցից գողացել սառնարանը:
Գողության մասին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում չէր ստացվել: Ոստիկաններն իրենք էին պարզել եղելությունը, գաղտնի հափշտակությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ գողություն կատարած անձը նույն փողոցի 28-ամյա բնակիչ է:
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ժամը 18-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին: Ավելի ուշ հայտնաբերվեց նաև գողոնը, որը նա հասցրել էր վաճառել:Տուժողից ընդունվել է հաղորդում:Հանգամանքները պարզվում են:Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...