Խնդիրներից կարող էր խուսափել նաև Հայաստանը, եթե ժամանակին ականջալուր լինեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հորդորներին
Inga Haykazyan-ը գրում է
Իհարկե աշխարհում բավական բարդ իրավիճակ է հաստատվել կորոնավիրուսով պայմնավորված, բոլոր պետություններում ընթանում պայքար այդ փոքր չարիքի դեմ։ Այս պայքարում իհարկե հաղթող են դուրս գալիս այն պետությունները, որոնք որոշումները կայացնում և իրականացնում են մի քայլ առաջ։ Խնդիրներից կարող էր խուսափել նաև Հայաստանը, եթե ժամանակին ականջալուր լինեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հորդորներին ու կոչերին, ով դեռ մարտի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ վտանգավոր համարվող երկրներից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիներին ոչ թե պետք էր մեկուսացնել կամ ինքնամեկուսացման հորդոր անել, այլ հարկավոր էր 2 շաբաթով կարանտինում պահել, քանի որ վիրուսի ինկուբացիոն շրջանը 2 շաբաթ է:
Ինքնին վիրուսը ունի ոչ միայն մարդկային կյանքերը խլելու հատկություն, այլև բավական արագ կործանում է պետությունների տնտեսությունները։ Եվ այս առումով էլ ԲՀԿ նախագահը ժամանակին հայտարարություններ արեց և այդ հայտարարությունները չպետք է աչքաթող արվեին, քանի որ Հայաստանի նման փխրուն տնտեսություն ունեցող պետությունը չի կարող իրեն թույլ տալ ճոխություններ և «ռուսական ռուլետկա» խաղալ։ Պետք է լինիեն հստակ քայլեր և հստակ գործողություններ, սակայն ականատես եղանք նրան, որ փոխանակ լուրջ վերաբերվեին իրադարձությանը, կատարվեցին ինչ-որ անիմաստ արդարացումներ, փորձեցին Ծառուկյանի ասածները թերագնահատել և համաշխարհային ճգնաժամի մասին ԲՀԿ առաջնորդի նախազգուշացումները ոմանք ականջների կողքով անցկացրեցին։ Արդյունքում ունենք տխուր պատկեր, ինչից կարելի էր խուսափել, եթե անիմաստ արդարացումներով հանդես չգային պատկան մարմինների պատասխանատուները:
Պարզապես պետք է ժամանակին ընդունել խորհուրդները պարոնայք և տիկնայք, որքան էլ դրանք արվում են ընդդիմադիր դաշտից։ Պետք չէ սեփական փառամոլության մեջ ապրել, այլ պետք է գործել արհավիրքից մեկ քայլ առաջ, մտածելով սեփական պետության և սեփական ժողովրդի բարորության մասին։





















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...