Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի խոսքն, ըստ էության պետք է ընդունվի, որպես ստեղծված իրավիճակից միասնական ձևով դուրս գալու ուղենիշ, այլ ոչ թե քննադատություն ...

Tatev Stepanyan-ը գրում է

Համաշխարհային պրակտիկան, վաղուց արդեն, բոլորիս համար ունի հստակ ուրվագծված թեորեմա, ցանկացած զարգացած պետություն հիմքում զարգացած տնտեսությունն է: Իսկ ներկայիս իրավիճակն այնպես է դասավորվել, որ ուզենք թե չէ, միևնույն է տուժելու է թե՛ տնտեսությունը, և թե՛ տնտեսվարողը: Ուստի պետք է անել հնարավորն ու անհարինը կորուստը կրճատելու համար: Իհարկե այստեղ բոլորովին այլ հարց է, թե որքանով պետությունը կկարողանա օգտակար լինել իր հարկատուներին: Հարցի կարևորությունը գիտակցելով, խնդրի կարգավորման հարցում անմասն չմնաց նաև Գագիկ Ծառուկյանը: Քանիցս, լսել ենք, որ ԲՀԿ առաջնորդի ուշադրության կենտրոնում փոքր և միջին ձեռնարկատերերն են, և ամենևին էլ զարմանալի չէ, որ այս ճգնաժամային իրավիճակում հարցը ևս բարձրացվեց ԱԺ ճեպազրույցի ընթացքում: Տեսեք, Ծառուկյանի հաշվարկը պարզ էր, և ավելի քան տրամաբանական: Ներկայիս ճգնաժամային իրավիճակում կառավարության կողմից թվով՝ 67 000 ՓՄՁ-ների տրամադրվել է 50 մլն դոլար: Պարզ, միջին վիճակագրական հաշվարկից բխում է՝ 67 000 ՓՄՁ-ի վրա ենք բաժանում առկա թիվը, հաշվարկում ենք, որ յուրաքանչյուր ՓՄՁ միջինում կարող է ունենալ 30-50 աշխատող, կստացվի, որ ցանկացած աշխատողի բաժին է ընկնում 5-10 000 դրամ: Իսկ հաշվի առնելով, հայաստանյան իրականությունը, ամսեկան կտրվածքով՝ 5 կամ 10 հազար դրամով գոյատևելն անգամ անհնարին է: Հետևություն, խնդրի կարգավորման ՕԳԳ-ն զրո է, չնայած որ ծրագիրն ինքնին լավն է: Հասկանալի է, որ իրավիճակը լավագույններից չէ, բայց և ինչպես նշեց Ծառուկյանը, սա խնդրի լուծման իրատեսական տարբերակ չէ: Այստեղ այլընտրանք որպես այդպիսին չկա: Կամ պետք է շահառուների թվի կրճատում լինի, որն այս պարագայում անարդար է, կարևոր է ցանկացած տնտեսվարող, կամ հատկացված գումարի թվի փոփոխություն: Հստակ է մի բան, պետք է գտնել ոսկե միջինը, որպեսզի ո՛չ պետությունը տուժվի, և ո՛չ էլ տնտեսվարողը: