Կոմունալ վճարումները չկատարելու համար անապահովների համար անջատումներ չեն լինի. Նիկոլ Փաշինյան
Կոմունալ վճարումները չկատարելու համար անապահովների համար անջատումներ չեն լինի: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ «ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է աջակցել օրավարձով ապրող մարդկանց, որոնք չեն աշխատում ու հետևաբար միջոցներ չունեն կոմունալ վճարումներ անելու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տրվող աջակցությունը պետք է լինի հասցեական, հակառակ դեպքում նաև շահում են մարդիկ, ովքեր այդ աջակցության կարիքը չունեն. «Այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, անելու ենք հանրային միջոցներով: Հետո մենք պետք է հաշվետվություն ներկայացնենք, թե ինչպես ենք այդ միջոցները ծախսել: Ինչ վերաբերում է կոմունալ վճարումներին, ապա տեսակետ կա, որ դրանք պետք է հետաձգել: Մարդիկ կան, օրինակ պետական աշխատողները, լավ ապրողները, որոնց կոմունալ վճարումները հետաձգելու իմաստ չկա: Այստեղ ևս պետք է հասցեական որոշումներ լինեն»,- ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ անջատումներ չեն լինելու. «Նման պայմանավորվածություն եղել է նաև «Գազպրոմի» հետ»,- նշեց նա՝ կոչ անելով, որ հնարավորություններ ունեցողները չուշացնեն վճարումները, քանի որ դրանով վատ վիճակում են դնում նրանց, ովքեր իրոք չեն կարող վճարել:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...