Կորոնավիրուսը կարող է պատճառ դառնալ, որպեսզի Ռոնալդուն հեռանա «Յուվենտուսից». Il Messaggero
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը:
Il Messaggero-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով «Յուվենտուսը», ամենայն հավանականությամբ, չի կարողանա Ռոնալդուին վճարել նրա ամբողջ աշխատավարձը՝ 31 միլիոն եվրո, ինչի հետևանքով 35-ամյա հարձակվողը կարող է հրաժարվել նոր պայմանագիր կնքել թուրինյան ակումբի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են իր նախկին ակումբը՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: Նշվում էր, որ Ռոնալդուն պատրաստ է ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, եթե ակումբին հաջողվի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
Պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Իտալական ակումբը բանակցություններ է սկսել Ռոնալդուի հետ համագործակցությունը երկարաձգելու նպատակով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի