Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Վիդեո

«Գնացին տղերքը ու կորան հեռվում». Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 4 տարի

Արդեն չորս տարի է անցել 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված հայտնի իրադարձություններից, որոնք ընդունված է անվանել Ապրիլյան քառօրյա պատերազմ: 

 

Ապրիլյան պատերազմի ռազմական գործողություններն Ադրբեջանը սկսել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում:

Հակառակորդի բանակը հարձակողական գործողություններ է ծավալել առաջնագծի ողջ երկայնքով՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ:

Հակառակորդը հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղել՝ հակառակորդին հասցնելով ինչպես տեխնիկայի, այնպես էլ կենդանի ուժի լուրջ կորուստներ:

Հայ զինծառայողներն ադրբեջանական բացահայտ ու լայնածավալ հարձակման ժամանակ չեն նահանջել դիրքերից ու մինչև իրենց կյանքի վերջին րոպեները պայքարել են հակառակորդի դեմ:

Այսպիսով, 2016 թվականի ապրիլի 1-6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմի կորուստները կազմեցին.

32 զոհ, ի թիվս որոնց` 8 սպան, 24՝ շարքային և ժամկետային զինծառայողներ,
121 վիրավոր, որոնցից 24-ը` սպա, 97-ը՝ շարքային և ժամկետային զինծառայողներ,
25 հոգի անհայտ կորել է:

Վերջնական տվյալներով` հայկական կողմի կորուստների թիվը՝ 110 սպանված‌ և 121 վիրավոր

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կորուստներին՝ այս մասին հստակ տվյալներ չկան: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտական գործողությունների օրերին հայտարարել է միայն 31 զինծառայողի կորստի մասին, սակայն տարբեր աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական կողմը մոտ 300 զոհ է ունեցել:

Զինտեխնիկայի կորուստների մասով նույնպես հակառակորդն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ավելի մեծ թվով և տեսակի կորուստներ է ունեցել:

Հայկական կողմը կարողացել է խոցել Ադրբեջանի 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ (ԲՄՊ), 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք: Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, 4 ՀՄՄ (ԲՄՊ), 1 «Շիլկա» ինքնագնաց զենիթային կայան: