Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Սպորտ

Ինչ չի կարելի անել Զատիկի օրը...

Զատկի տոնը քրիստոնյաների սիրելի տոներից մեկն է, քանի որ մեծ խորհուրդ ունի։ Այս տոնին ավանդական հյուրասիրությունների շարքում են տարբեր գույներով ներկված հավկիթները, ձկնեղենից պատրաստված ուտեստները, վայրի ուտելի բույսերը, քաշովիները, գինին, ինչպես նաև Զատկի թխվածքը (Кулич)։

Dailyhoro-ն գրում է, որ բազմաթիվ կարծիքներ կան այն մասին, թե ինչ չի կարելի անել այս տոնին։ Շատերը կարծում են, որ պահքից հետո կարելի անել այն ամենը, ինչ ցանկանում եք, սակայն իրականում կա մի քանի գործողություն, որ չի կարելի անել Զատկի տոնին։

1.       Զատկի տոնին չի կարելի աշխատել։ Իրականում եկեղեցին չի արգելում աշխատել այդ օրը, սակայն այն աշխատանքը, որը կարող եք մեկ այլ օր անել, պետք չէ Զատկի տոնին անել։ Պետք չէ տնային խնդիրներով զբաղվել՝ լվացք անել, ինչ-որ բան պատրաստել և այլն։ Եկեղեցականները նշում են, որ խիստ արգելքներ չկան, սակայն ցանկալի չէ այդ օրն ինչ-որ աշխատանք կատարել, քանի որ այդ օրը մեծագույն տոն է։

2.       Զատկի տոնին չի կարելի այցելել գերեզմանատուն։ Զատիկը բարության, ուրախության ու լույսի տոն է։ Այս օրը Քրիստոսը հարություն է առել մեռյալների միջից։ Ընդունված է կարծել, որ եթե մարդը նոր է մահացել, այս օրը պետք է գնալ գերեզման։ Իրականում դա սխալ է։ Գերեզմանատուն կարելի է այցելել միայն հաջորդ օրը, որը համարվում է մեռելոց։

3.       Զատկի տոնին չի կարելի տխրել ու վատ տրամադրություն ունենալ։ Զատիկն ուրախության տոն է, այդ պատճառով էլ տխրությունն ու սուգն արգելվում է։ Այս տոնին պետք է ազատվել բացասական բոլոր մտքերից ու էներգիայից։ Ինչպես նաև` չի կարելի հայհոյել ու վիճել։

4.       Զատկի տոնին չի կարելի դեն նետել ավելացած ուտելիքը։ Որպես կանոն` տոնական սեղանին սնունդ է մնում, որը չի օգտագործվել։ Պետք չէ դեն նետել այն, ինչ ավելացել է։ Այս օրն ընդունված է սննդի մնացորդները կենդանիներին ու թռչուններին տալ։