Ամանորի տոնական օրերի կրճատման հարցը կրկին կբերվի հանրային օրակարգ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության երեկվա նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվեց, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես «Քաղաքացու օր»: Քննարկման ժամանակ ուշագրավ դիտարկում արեց առողջապահության նախարարը՝ առաջարկելով կրճատել նաև ամանորյա արձակուրդի օրերի թիվը, ինչին վարչապետն արձագանքեց, որ այդ հարցն իրոք կարգավորման կարիք ունի: Չի բացառվում, որ թեմայի հետ կապված առաջիկայում հանրության շրջանում քննարկումներ լինեն: Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ գործող կառավարությունը բառացիորեն կրկնում է Կարեն Կարապետյանի կառավարության նախաձեռնությունը և նման հարց է բերում հանրային օրակարգ: Ի դեպ, նշենք, որ նախորդ փորձը միանգամից տապալվեց՝ հանդիպելով ԱԺ-ում համապատասխան հանձնաժողովի բացասական եզրակացությանը: Հետագա քննարկումները դադարեցին ապրիլ յան հեղափոխության արդյունքում: Այս ֆոնին հետաքրքրական է, թե ինչպես կդիրքավորվի արդեն այս իշխանության օրենսդիր թևը՝ հաշվի առնելով, որ հասարակության շրջանում թեմայի հետ կապված մոտեցումները, մեղմ ասած, միանշանակ չեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times