Տղերք, պարետատան որոշումը ձեր վրա չի՞ տարածվում, թե՞ այն միայն «հարիֆների» համար էր. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Մի կարևոր հարց այս օրերին դուրս մնաց ձեր ուշադրությունից:
Երեկ ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել իշխող կուսակցության վարչության նիստը: Քաղաքական առումով հերթական ինչ-որ մի միջոցառում, որը, սակայն ամբողջությամբ այլ երանգ ունի արտակարգ դրության պայմաններում:
Ըստ իրենց պաշտոնական կայքի, վարչության անդամների թիվը 21 է, ու, ըստ մամուլի, բոլորը ներկա են եղել նիստին: Կռահելի է նաև, որ բացի բուն անդամներից ներկա են եղել գրասենյակի աշխատակազմի և անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ, առնվազն +15:
Այս հավաքը ոչ պառլամենտական էր, ոչ կառավարական, չէր բխում ներկաների պաշտոնեական գործունեությունից. այն կուսակցական էր:
Արտակարգ դրության պայմաններում, ըստ պարետատան որոշման, փակ տարածքում արգելված է միաժամանակ 20 հոգուց ավել հավաքվել: Այս դրույթը խախտելու համար արդեն առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ձեռնարկություններին են պատժում ու տուգանում:
Հիմա բուն հարցը:
Տղերք, պարետատան որոշումը ձեր վրա չի՞ տարածվում: Թե՞ այն միայն "հարիֆների" համար էր: Թե՞ դուք այդ որոշումները բացառապես ժողովրդի վզին հերթական բազմահազարանոց տուգանքները փաթաթելու նպատակով եք ընդունել:
Ուրեմն այս օրերին 20 հոգուց ավել հարսանիք, թաղում, հոգեհանգիստ, ծնունդ, կնունք անել չի կարելի, բայց ինչ-ոչ մի կուսակցության վարչության նիստ անել կարելի է, հա՞:
Հեռավար անեիք ձեր նիստը, եթե այդքան կարևոր էր:
Ի՞նչ օրինակ եք ծառայում մնացածի համար:
Ասածս չի ենթադրում, որ բոլորը պետք է խախտեն Արտակարգ դրության ռեժիմը: Ասածս ճիշտ հակառակն է՝ Արտակարգ դրության ռեժիմը ԲՈԼՈՐԻ համար է, այդ թվում՝ ձեր:
Հա, ու վերջում հիշեցնեմ, որ ՔՊ վարչության անդամ է նաև պարետ Տիգրան Ավինյանը: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության...
Հ.Գ. Պարոն պարետ, գուցե գոնե ձեր PR-ի համար ՔՊ-ին տուգանեի՞ք»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի