Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Այսօր քննվելու է կալանավորման միջնորդությունը. փաստաբանը Սեդրակ Առուստամյանի ձերբակալության պատճառն անհեթեթ է որակում

Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է խիստ անհեթեթ կասկածանքով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը«Ըստ էության,  մեղադրանքն արվում է նրա համար, որը մարդը գրավոր պայմանագրով փոխառություն է տվել մեկ այլ անձի և տոկոսները չի ստացել: Առուստամյանը ցուցմունք է տվել և չի ընդունել այն: Երեկ քննիչները ներկայացրին կալանավորման միջնորդություն, որը քննվելու է այսօրվա դատական նիստում»,- նշեց փաստաբանը՝ չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել: Նրա խոսքով՝ գործի շրջանակներում Սեդրակ Առուստամյանը հրավիրվել է հարցաքննության նաև նախկինում. «Դեռևս օգոստոս ամսին է հարցաքննվել ու ցուցմունք տվել, սակայն, 8 ամիս անց հիշում են, որ նման գործ գոյություն ունի»,- նշեց Սուքիասյանը: Փորձեցինք պարզել մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններ, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով՝ փաստաբանն այլ տեղեկություններ չցանկացավ հայտնել: Նշենք, որ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում: Ապրիլի 23-ի երեկոյան նրան հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով: