Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք ստանալու հերթական դեպքը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետեւողական եւ անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսեւորումների դեմ եւ հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է «Ստանդարտների եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերեւույթ դեպքը։

 ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված փաստական տվյալների համաձայն, պաշտոնատար անձ հանդիսացող՝ «Ստանդարտների եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության զանգվածի եւ անկյունագծային չափումների լաբորատորիայի վարիչը, օժտված լինելով ստորաբաժանման աշխատանքների ղեկավարման, համակարգման եւ կազմակերպման պարտականություններով, պատասխանատու լինելով զանգվածի եւ անկյունագծային չափումների ոլորտի չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների պատշաճ կատարման համար, խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված արգելքը՝ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն լաբորատորիայի մասնագետների հետ նախնական համաձայնությամբ, չափման միջոցների ստուգաչափումներ իրականացնելուց հետո իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին մատուցած ծառայությունների համար նախատեսված հաշիվ-ապրանքագրերով դուրս գրված պարտադիր վճարներից բացի, ձեռնարկատերերից 2019թ. կեսերից մինչեւ 2020թ. ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում, ծառայության գծով թողտվության դիմաց՝ ստուգաչափման արդյունքներում հայտնաբերված խախտումները չարձանագրելու եւ ընդհանուր բարեհաճ վերաբերմունքի համար, ստացել են տարբեր չափերի կաշառք: Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հավաքված կաշառք գումարներից հիշյալ ՓԲ ընկերության լաբորատորիայի վարիչին հասանելիք բաժինը նրան ենթակա աշխատակիցները փոխանցել են վերջինիս՝ իր աշխատասենյակում, որի ժամանակ նշված անձինք բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Կաշառքի առարկան հայտնաբերվել եւ առգրավվել է, կաշառք ստացող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով, կաշառք ստացած պաշտոնատար անձինք ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ  անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։