Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Վիդեո

«Հիշում և պահանջում ենք»․ Կիևի հայկական համայնքը տեսաուղերձ է հրապարակել (տեսանյութ)

«Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Այս առիթով Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Կիևի հայ համայնքը և Կիևի Հայ Առաքելական Եկեղեցին պատրաստել են տեսանյութ` նվիրված 1915-1921թթ․ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին: Տեսաուղերձում Ուկրաինայի առաքելական եկեղեցու առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանը հարգանքի տուրք մատուցեց զոհվածներին և կոչ արեց հանձնառություն ցուցաբերել պատմական արդարության առաջ մղման գործում: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը խոսեց հետնորդների առջև դրված հիմնական խնդրի մասին` կանխել այդ սարսափելի ողբերգությունը կրկնելու ցանկացած փորձ: Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը շեշտեց, որ հայ ժողովրդին պատահած դժվարություններն ու տառապանքը նրան ավելի են կոփել, ավելի ուժեղ են դարձրել և ավելի են համախմբել: Կիևի հայ երիտասարդության ներկայացուցիչները ընթերցել են ուկրաինացի բանաստեղծուհի Լինա Կոստենկոյի «Ցավդ տանեմ» հուզիչ բանաստեղծությունը:

 Այս տարի COVID-19- ի հետ կապված ստեղծված իրավիճակի պատճառով մենք չենք կարող անցկացնել երթ, ծաղիկներ խոնարհել, մասնակցել ֆլեշմոբի, բայց մենք կարող ենք աղոթել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների համար և մտովի միանալ նրանց, ովքեր «Հիշում և պահանջում են»», -ասված է Կիևի հայկական համայնքի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղեձի մակագրության մեջ:

">