Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանը ընդգրկվել է «Times Higher Education» ամսագրի առաջին լավագույն հարյուրյակում
Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանը ընդգրկվել է բրիտանական «Times Higher Education» ամսագրի «University Impact Rankings» համակարգի առաջին լավագույն հարյուրյակում: Այս համակարգն առաջինն էր աշխարհում, որը սկսեց գնահատել համալսարաններն ըստ նրանց՝ ՄԱԿ-ի կողմից սահմանված դերի ու հասարակության վրա ներգործության մակարդակի։ Ներկայացված վարկանիշում համալսարանները գնահատվել են սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխան: 2015-ին ՄԱԿ-ը մարդկության՝ մինչև 2030 թվականը կայուն զարգացման համար առանձնացրեց 17 նպատակ։ Դրանց թվում են աղքատության և սովի հաղթահարումը, առողջ ապրելակերպի ապահովումը, որակյալ կրթություն ստանալն ու գենդերային հավասարությունը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ծովային էկոհամակարգերի պահպանումը և այլն: Ռուսաստանի Գ․ Վ․ Պլեխանովի անվան համալսարանը այլ համալսարանների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը՝ «Համալսարանական կրթություն» դասակարգման մեջ: Նշվում է, որ համալսարանը «ապահովում է նախադպրոցական և շարունակական կրթություն, հետազոտություններ է իրականացնում մանկավարժության ոլորտում և օժանդակում է ներառական կրթությանը»:
Համալսարանների ազդեցության University Impact Rankings-2020 վարկանիշային աղյուսակն ընդգրկում էր 766 համալսարան 85 երկրից` 301-ով ավելի, քան նախորդ տարի: Աղյուսակում ներկայացված համալսարանների թվով Ճապոնիան առաջին տեղում է՝ թվով 63 համալսարան, Ռուսաստանը երկրորդ տեղում է` 47 համալսարանով, իսկ երրորդ տեղում Թուրքիան է՝ 37 համալսարանով: Հատկանշական է, որ ԱՄՆ-ից միայն 3 համալսարան է մտել լավագույն հարյուրյակ չնայած այն հանգամանքին, որ այս տարի համալսարանների վարկանիշային աղյուսակում ընդգրկված է ավելի քան 20 ամերիկյան համալսարան: «Մեր վարկանշային աղյուսակի համար համաձայնեցին տվյալներ տրամադրել աշխարհի տարբեր երկրներ՝ Աֆղանստանից մինչև Վիետնամ։ Դասակարգման հարյուրյակում հայտնվել են համալսարաններ այն երկրներից, որոնք երբևէ չեն եղել ԲՈՒՀ-երի գլխավոր դասակարգման առաջատարների շարքում: Դրանց թվում են Իրանը, Ինդոնեզիան, Մալայզիան և Մեքսիկան», - ընդգծեց THE ամսագրի խմբագիր Ֆիլ Բեթին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի