«Հուսով եմ, որ մենք կկարողանանք վերադառնալ թենիսի դաշտ մինչև 2020 թվականի ավարտը»․ Նադալ
Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը քիչ հավանական է համարում, որ թենիսիստները կկարողանան մինչև այս տարվա վերջ վերադառնալ դաշտ՝ կապված կորոնավիրուսային պանդեմիայի հետ, որն ազդել է 2020 թվականի մրցումների մեծ մասի վրա: Մարտին պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիան (ATP) և կանանց թենիսի ասոցիացիան (WTA) համատեղ որոշեցին կասեցնել բոլոր մրցաշարերը կորոնավիրուսի տարածման պատճառով: Բացի այդ՝ Ուիմբլդոնի մրցաշարը առաջին անգամ չեղարկվեց 1945 թվականից ի վեր, իսկ Ռոլան Գարոսը հետաձգվեց սեպտեմբերի երկրորդ կեսին: Հաջորդ «Grand Slam» մրցաշարը պետք է լինի US Open-ը, որը նախատեսված է օգոստոսի 31-ին։ «Հուսով եմ, որ մենք կկարողանանք վերադառնալ մինչև տարեվերջ, բայց, ցավոք, ես դրանում համոզված չեմ: Հիմա ես ավելի շատ անհանգստացած եմ Australian Open-2021- ով ավելի, քան թե ինչ կարող է լինել մինչև այս տարվա վերջ», - Նադալի խոսքերն է մեջբերում Reuters- ը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար