Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Տարեկան կրթաթոշակ՝ հայ տաղանդավոր երեխաներին

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, որը միտված է մշակույթի և արվեստի տաղանդավոր ներկայացուցիչների բացահայտմանն ու հեռանկարային աջակցմանը, սահմանում է տարեկան անվանական կրթաթոշակ 10-16 տարեկան երիտասարդ երաժիշտների համար։ Կրթաթոշակը սահմանվում է հետևյալ մասնագիտությունների համար՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածայիններ, դաշնամուր, տավիղ։

Ընտրության ընթացքում միջազգային ժյուրիի կողմից դիտարկվելու են ՀՀ բոլոր մարզերից և Երևանից պատանի երաժիշտների հայտերը, որոնցից կընտրվեն տասը լավագույնները։

Կրթաթոշակառուներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Տարին մեկ անգամ հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթաթոշակառուները կմեկնեն արտասահման՝ մասնակցելու աշխարհահռչակ արտիստների ու անվանի դասախոսների վարպետության դասերին, ինչպես նաև հնարավորություն կունենան տարվա ընթացքում մասնակցել նրանց առցանց վարպետության դասերին։ Վերջինից զատ յուրաքանչյուր կրթաթոշակառուի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի կողմից հնարավորություն կընձեռվի անվճար ներկա գտնվել նվագախմբի հայաստանյան բոլոր համերգներին ու փորձերին, ինչպես նաև նվագախմբի հյուրընկալած արտիստների ու երաժիշտների հայաստանյան վարպետության դասերին։

«Այն առաքելությունը, որ որդեգրել է Հիմնադրամը, և այս կրթաթոշակի նախագիծը տալիս են երիտասարդ տաղանդների առաջխաղացման մեծ հնարավորություն և կխրախուսեն իրենց, անկասկած: Անհատական մոտեցումը յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ թույլ կտա առավել արդյունավետ նպաստել նրանց զարգացմանը՝ որպես երաժշտի։ Երիտասարդների համար պետք է ստեղծել պայմաններ կատարելագործվելու համար, և Հիմնադրամը տալիս է նրանց այդ հնարավորությունը: Իրենց մնում է ձգտումը և աշխատասիրությունը, իսկ մենք կբացենք իրենց առջև համաշխարհային երաժշտարվեստի դռները», - նշեց կրթաթոշակի երաժշտական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Կրթաթոշակին դիմելու պահանջներին և պայմաններին կարող եք ծանոթանալ հիմնադրամի www.m4f.foundation կայքէջում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս. թ. մայիսի 22-ն է։