Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարանՓաշինյանի հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ. Կայա Կալասին ասելու եմ․ Էդմոն Մարուքյան Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ` ջեռուցում, թե՞ սնունդ․ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANAՀորոսկոպ. 2026 թվականի հիմնական աստղագիտական ​​իրադարձություններն ու ամսաթվերըԵրևանում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ինՀույս ունեմ՝ նա կկnտրի վիզը․ Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեինԳյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտում
Ժամանց

Կարիճներն այսօր իրենք են իրենց համար խնդիրներ ստեղծում․ մայիսի 15-ի աստղագուշակը

Խոյ. Այսօր դուք շատ պատվախնդիր եք և ամենևին չեք ցանկանում բավարարվել քչով: Ձեր վաստակի ճանաչումը, թեկուզև ոչ շատ անկեղծ` ահա թե ինչի կարիքը դուք ունեք: Երբ ձեզ գովաբանում են, դուք կարծես «ծաղկում եք», իսկ առանց դրա` ակնհայտորեն «թոշնում»: Սակայն ձեզ միշտ չէ, որ հաջողվում է տարբերել անկեղծ հիացմունքը անթաքույց շողոքորթությունից: Միգուցե, նաև դրանով կարող են պայմանավորված լինել հնարավոր ֆինանսական կորուստները: Ձգտելով բարելավել ոչ միայն ձեր կյանքը, այլև` ուրիշներինը, դուք երբեմն ձեզ անվայելուչ բաներ եք թույլ տալիս և խիստ վրդովվում եք, երբ դրա մասին հիշեցնում են:

Ցուլ. Այսօր հեշտ չի լինի հանգստություն պահպանելը. օրը չափազանց հակասական է, և ձեզ տանջում են կասկածներն ու անհասկանալի տագնապները: Դուք չափից ավելի շատ եք հույսը դնում ուրիշների վրա, անում եք ամեն ինչ, որ խուսափեք ինքնուրույն որոշումներ կայացնելուց: Չի բացառված, որ <փախչեք> իրականությունից դեպի ձեր երազանքները` փոխանակ փորձեք փոխել իրավիճակը: Ձեզ կփրկի մտերիմ մարդկանց հետ շփումները, իսկ նրանց աջակցությունն անգնահատելի կլինի: Հենց որ զգաք, որ անվտանգության մեջ եք, շատ հարցերի պատասխանները ձեր գլխում իրենք իրենց կծնվեն:

Երկվորյակներ. Հույսը դրեք ընկերների վրա. այսօր նրանք պատրաստ են ձեզ օգնել: Ինքնուրույն աշխատանքը դժվար թե ձեզ ցանկալի արդյունքների բերի: Հիշեք, որ <ընկերականով> կարելի է անել այն ամենն, ինչը հնարավոր չէ անել փողով: Օրը հարմար է ժամանակակից տեխնիկայով, բարդ գործիքների հետ աշխատելու համար: Այսօր դուք հակված եք եսասիրական դրսևորումների, ընդ որում` ձեզ հաջողվում է ձեր շուրջը հավաքել մարդկանց, որոնք մտահոգված են միայն ձեր բարօրությամբ: Դուք ձեզ դրսևորում եք որպես գերազանց ղեկավար, ցուցաբերում անզուգական լիդերական որակներ:

Խեցգետին. Օրը դասավորվում է բավական հաջող: Դուք օգտվում եք ուրիշի փորձից, վերլուծում այլոց սխալները և խուսափում սեփականից: Միակ բանը, որը կարող է ձեզ վնասել, դա ձեր լեզուն է` դուք չափից ավելի ավելորդ բաներ եք խոսում, ընդ որում` այնպիսի մարդկանց հետ, ում հետ ընդհանրապես, ավելի լավ կլիներ շչփվել:
 Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ, և որքան ավելի բարդ է ուսումնասիրվող ճյուղը, այնքան ավելի հաջողությամբ եք հաղթահարում դրա նրբությունները: Հաջող են ընթանում նաև պրոֆեսիոնալ բանավեճերը, դուք ոչ միայն ուղղակի լսում եք, այլև` հետևություններ եք անում ձեր զրուցակիցների ասածներից:

Առյուծ. Այսօր դուք սուր զգացումների, կրքերի և ռոմանտիկայի կարիք ունեք և պատահական չէ, որ դառնում եք բազմաթիվ արկածների մասնակիցը: Պատահական սիրախաղը ձեզ կարող է իրական սեր թվալ, և դուք դեռ երկար ժամանակ չեք բաժանվի այդ մոլորությունից: Դրա հետ մեկտեղ, դուք հեշտությամբ եք ընկնում շրջապատի ազդեցության տակ, լրջորեն կարող եք հրապուրվել այնպիսի մեկով, ում մասին ուղղակի ինչ-որ լավ բան եք լսել: Օրը օգտական կլինի անցկացնել մտերիմ մարդկանց, ընտանիքի անդամների շրջապատում: Պահանջվածության զգացումն այսօր ձեզ համար կարևոր է:

Կույս. Դուք չեք խուսափում դժվարություններից և դա շատ տեղին է, քանի որ այսօր դրանք անպայման կծագեն: Ձեր հնարամտությունը օգնում է դուրս գալ այնպիսի իրավիճակներից, որ անբարյացկամների բերանները զարմանքից բաց է մնում: Հարկ է նշել, որ այսօր ձեր անզուգական ունակությունները դուք կիրառում եք միայն առաքինի նպատակներով, իսկ շրջապատը չի կարող դա չնկատել: Օրը հարմար է ընտանեկան խնդիրները լուծելու, վիճած ազգականներին հաշտեցնելու համար: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելը հաջողությամբ կպսակվի միայն այն ժամանակ, եթե դուք նախաձեռնություն ցուցաբերեք:

Կշեռք. Ընդհանուր առմամբ, հաջող օր է, սակայն մանր թյուրիմածությունները չեն բացառվում: Ձգտեք բոլոր ծագող խնդիրները լուծել որքան հնարավոր է արագ` առանց հետաձգելու: Ձեզ դուր է գալիս համախոհներով շրջապատված լինելը, նրանց խրախուսանքն ու աջակցությունը ստանալը, սակայն ինքնուրույն քայլերը ավելի արդյունավետ են ստացվում, քան համատեղ գործողությունները: Անձնական հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, մտերիմ մարդկանց հետ շփումները ուրախացնում են: Հնարավոր են հեռավոր ազգականների այցելություններ, հանդիպումը հաճելի պահեր կպարգևի:

Կարիճ. Բարենապաստ օր է գործնական շփումների համար, դուք հեշտությամբ եք համախոհներ ու դաշնակիցներ գտնում: Կարելի է հմայել գործընկերներին` ձեզ համար համագործակցության առավել ձեռնտու պայմանների հասնելու նպատակով: Ձեր ընդունած որոշումները օրիգինալ են, իսկ գործողությունները կարող են շատերին ճչացող և արտառոց թվալ, սակայն ոչ ոք դրա համար ձեզ չի քննադատի: Եթե այսօր ռոմանտիկ հարաբերություններ սկսեն, ապա դրանք կզարգանան շատ արագ: Մտերիմ մարդկանց կարող են կասկածելի թվալ ձեր չափից ավելի անկեղծ խոստովանությունները:

Աղեղնավոր. Դուք այսօր ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում առանց խանդավառության, այդ իսկ պատճառով էլ հաջողությունները բավական համեստ են: Խաղաղասիրությունն ու բարյացակամությունն են միայն ձեզ հնարավորություն տալիս խուսափել շրջապատի հետ խնդիրներ ունենալուց, անգամ` եթե դուք նրանց հետ ամեն ինչում չէ, որ համաձայն եք: Բացառված չէ, որ դուք հակված լինեք հրաժարվել գայթակղիչ գործնական առաջարկներից, միայն ձեր ծուլության պատճառով: Ձեր նպատակներն ու գերակայությունները փոխվում են, այդ մետամորֆոզները միշտ չէ, որ հասկանալի են շրջապատին, և բազմաթիվ հարցականներ են ծագում:

Այծեղջյուր. Բարենպաստ է էմոցիոնալ ֆոնը, դուք հիանալի տրամադրություն ունեք, չեք կորցնում ձեր լավատեսությունը` ինչ էլ որ տեղի ունենա:  Ձեզ հետ  հաճելի է գործ բռնելը, դրա համար էլ հեշտությամբ եք գտնում նոր գործընկերներ, համախոհներ ու ընկերներ: Այսօր կարելի է մի լավ ուրախանալ, հաճելի ժամանակ անցկացնել աշխարհիկ միջոցառմանը, հիանալի հանգստանալ ընկերների միջավայրում: Իսկ ահա եթե մնաք տանը` հաստատ կձանձրանաք, քանի որ դուք միայն իրավիճակի փոփոխման կարիք ունեք: Չչարաշահեք ալկոհոլը` այսօր այն ձեզ համար հատկապես վտանգավոր է:

Շարունակությունն՝ այստեղ