Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին

Ըստ Արևելյան հորոսկոպի ինչպիսին է լինելու 2020 թվականը յուրաքանչյուրի համար

Ինչպես գիտեք, արևելյան օրացույցով Նոր տարին սկսվում է ոչ թե հունվարի 1-ին, այլ միայն հունվարի 25-ին, իսկ տարվա տիրուհին լինելու է Սպիտակ Մետաղյա Առնետը: Այս կենդանին շատ արագաշարժ է, շրջահայաց և զգուշավոր: Այս որակներով նա կօժտի իր ընկերներին՝ Ցուլին, Ճագարին և Վիշապին: Նրանց համար տարին ամենաերջանիկն է լինելու: Լավ տարի է լինելու նաև Շան, Խոզի և Կապիկի համար, իսկ Ձին և Աքլորը պետք է զգուշանան, քանի որ այս տարվա տիրուհին նրանց համար խնդիրներ է ստեղծելու:

Առնետ Առնետի տարում ծնվածների համար տարին բավական պատասխանատու է լինելու: Սա նրանց տարին է և պետք է պատրաստ լինել ցանկացած փոփոխությունների, անգամ ճակատագրի հարվածներին: Հնարավոր է Առնետները բնակության վայրը փոխեն, նոր աշխատանք գտնեն կամ նոր մարտահրավեր ստանան, որը կստիպի նրանց հավաքել ողջ կամքի ուժն ու գործել:

Ցուլ Ցուլերի համար «ոսկե շրջան» է գալիս, մի շրջան, երբ այս մարդկանց մոտ ամեն բան կստացվի: Ցանկացած նպատակ և ցանկություն, որին կփորձեն հասնել Ցուլերը, կիրականանա առանց մեծ ջանքերի: Եվ որքան արագ նրանք հասկանան, թե որքան է բախտները բերել, այնքան ավելի մեծ են շանսերը 2020 թվականը մաժորային նոտայով ավարտելու: Կարևոր է միայն, որ հաջողությունից չկորցնեք գլուխը:

Վագր Վագրերի համար տարին համեմատական հանգիստ կանցնի: Հրաշալի կլինի, եթե ամառը կարողանաք հանգստանալ արտասահմանում. ճամփորդությունը ոչ միայն կօգնի հանգստանալ հոգով և մարմնով, այլև նոր ծանոթության պատճառ կդառնա, որը հետագայում բազմաթիվ դրական հույզեր և հաջողություն է բերելու: Միայն հիշեք, որ պետք է հեռու մնալ անօրինական գործարքներից:

Ճագար Բավական հաջող տարի է լինելու Ճագարի տարում ծնվածների համար: Այս մարդիկ ունեն բոլոր շանսերը մեծացնելու իրենց եկամուտները զարգացման, անսպասելի հաջողության շնորհիվ, որը նրանց գարնանն է սպասվում: Հնարավոր է խոսքը ժառանգության կամ վիճակախաղով խոշոր գումար շահելու մասին է: Անձնական կյանքում նույնպես փոփոխությունները դրական են լինելու, հնարավոր է նաև ընտանիքում երեխա ծնվի:

Վիշապ Աճի և զարգացման տարի է սկսվում Վիշապի տարում ծնվածների համար: Պատրաստ եղեք, որ արդեն տարվա սկզբում ձեզ կգնահատեն և հնարավոր է նոր պաշտոն առաջարկեն: Մեծ դրական փոփոխություն կարող է լինել նաև անձնական կյանքում: Վիշապը կարող է հանդիպի սիրելի մարդու, ում շնորհիվ վերջ կտա վատ սովորություններին և լրիվ այլ մարդ կդառնա:

Օձ 2020 թվականն այս մարդկանց համար իսկական փորձաշրջան է լինելու: Արդեն առաջին ամիսներին նրանք լուրջ խնդիրների կբախվեն, որոնք կստիպեն նրանց փոխել կենսակերպը և հրաժարվել մինչ այդ հասանելի եղած շատ բարիքներից: Պետք չէ թևաթափ լինել այս շրջանում, կամքի ուժ ցուցաբերեք և անձնազոհություն: Եթե այս մարդիկ ամեն բան ճիշտ անեն, ապա արդեն տարեվերջին ամեն բան իր նորմալ հունին կվերադառնա և ամեն բան ավելի լավ կլինի, քան մինչ այդ էր:

Ձի Նահանջ տարին կրիտիկական չի լինի Ձիու տարում ծնվածների համար, սակայն կստիպի նրանց ավելի շատ հույս դնել իրենց վրա և չվախենալ պատասխանատվությունից: Տարին բարենպաստ է ամեն ինչ նոր էջից սկսելու համար՝ թե անձնական կյանքում, թե մասնագիտական առումով: Ցանկացած նախաձեռնություն, որ թույլ կտա ավելի արհեստավարժ դառնալ, հաջող կլինի այս տարում ծնված մարդկանց համար: Կուտակած գիտելիքներն ու փորձը նրանց շատ պետք կգան:

Այծ 2020 թվականի սկզբին Այծերը պետք է պաշտպանեն իրենց դիրքորոշումը և հաստատեն սեփական կարգավիճակը: Դրա համար նրանք պետք է շատ աշխատեն և վերահսկեն իրենց, ինչն այնքան էլ հեշտ չէ թեթևամիտ Այծի համար: Ձեզ հավաքեք և փորձեք լավագույնը լինել կյանքի բոլոր ասպեկտներում: Տարվա վերջին արդեն կվայելեք ձեր հաղթանակի դափնիները: Արեք այն ամենը, ինչ ցանկանում եք, և կարևոր չէ, թե ինչ կասեն ուրիշները:

Կապիկ Կենսուրախ և շփվող Կապիկները մի շնչով կանցկացնեն 2020 թվականը միայն եթե մի կողմ դնեն կասկածամտությունն ու ուշադրություն չդարձնեն մանրուքներին: Մի վախեցեք իրականացնել ձեր գլխում փայլատակած գաղափարները: Սպիտակ Առնետը կօգնի ձեզ ձեր բոլոր նախաձեռնություններում: Ուշադիր եղեք միայն ձեր առողջության նկատմամբ, հնարավոր է ողնաշարի և հոդերի հետ կապված խնդիրներ ունենաք:

Աքլոր Առնետը Աքլորի հակառակորդն է, այդ պատճառով այս տարի նա տարբեր փորձություններ է ուղարկելու Աքլորի տարում ծնվածներին: Արդեն գարնանը հնարավոր է լուրջ տարաձայնություններ ունենաք սիրելիի հետ, եթե հանգստություն և խելամտություն չցուցաբերեք, հնարավոր է գործը բաժանության հասնի: Խնդիրներ կարող են լինել նաև բիզնեսում: Դուք պետք է ապացուցեք, որ լավագույնն եք ձեր մրցակիցների մեջ: Եթե արժանապատիվ հաղթահարեք այս փուլը, ավելի ուժեղ կդառնաք:

 

Շարունակությունն` ԱՅՍՏԵՂ