Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն Մարուքյան«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Եվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում վաղը տպագրվելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը․ Իվետա ՏոնոյանԱլբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung

Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համար

Խոյ: Օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի:Միայն երեկոյան հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք ձեզ ամենևին էլ չեն վշտացնի, մանր խնդիրները սրտին մոտ չեք ընդունի՝ ինչն էլ կօգնի շատ արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հնարավոր են նոր ծանոթություններ: Գործնական բնույթի հարաբերությունները կարող են սիրային զարգացում ունենալ: Հարմար օր է ուղևորությունների,  երկար ճանապարհորդությունների կամ աշխատանքի հետ կապված տեղափոխությունների համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ցուլ: Ձեռքբերումներն այսօր շատ կարևոր են, քանզի դրանց շնորհիվ այսօր կկարողանաք անտեսել մանր անախորժություններն ու դժվարությունները: Նշանի շատ ներկայացուցիչներ այնպիսի կանխազգացում կունենան, թե իրենց կյանքի անհաջող փուլն ավարտին է մոտենում, և այդ մտքից տրամադրությունը կբարձրանա: Հրաշալի օր է կանանց հետ շփվելու համար: Նրանցից կարող եք կարևոր տեղեկություններ, օգտակար խորհուրդներ, նաև բարոյական աջակցություն ստանալ: Հնարավոր են հաջող գնումներ, ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի: Ձեռքբերված իրերը մտերիմների հավանությանը կարժանանան:

Երկվորյակներ: Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն անհաղթահարելի դժվարություններ ևս չեն առաջանա: Թեկուզ և դանդաղ,սակայն վստահ  քայլերով  նշանակալի հաջողությունների կհասնեք: Հանգամանքներից դժգոհելու փոխարեն, փորձեք դրանցից օգուտ քաղել: Նպատակահարմար օր է նոր ռազմավարություն մշակելու, մտահաղացումներն իրագործելու համար: Կենսական ներուժը ցածր է: Խնայեք ինքներդ ձեզ, հետևելով ճիշտ սննդակարգի և առողջ ապրելակերպի սկզբունքներին՝ կկարողանաք խուսափել որոշ հիվանդություններից:Այսօր ալերգիայի հավանականությունը մեծ է:

Խեցգետին:  Հանգստություն պահպանեք, միայն այդպես կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից: Ճիշտ որոշումներ կայացնելը հեշտ չի լինի, սակայն, քիչ թե շատ ծանոթանալով իրավիճակին՝ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Այսօր կարող եք ապավինել միայն սեփական դատողությանը, քանզի շրջապատի մարդկանց խորհուրդներն այնքան էլ տեղին չեն լինի: Անձնական կյանքում կարող եք որոշ փոփոխություններ կատարել, միայն թե ՝աստիճանաբար: Մի շտապեք բարձրաձայնել կայացրած որոշումները, իսկ անկեղծ զրույցները հետաձգեք: Դրանցով կզբաղվեք այն ժամանակ, երբ գործողությունների հստակ ծրագիր ունենաք:

Առյուծ: Այսօր հակառակորդները ձեզ հանգիստ չեն թողնի: Վերջիններս ձեզ համար նորանոր անախորժություններ ստեղծելու առիթը բաց չեն թողնի: Բարեբախտաբար, կհաջողվի շրջանցել նրանց կազմակերպած ծուղակները, ինչը սակայն շատ ժամանակ կխլի: Ստիպված կլինեք որոշ գործեր կիսատ թողնել: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի բարեհաջող կդասավորվի: Հարմար օր է որոշ գործեր ձեռնարկելու, նաև հին ծրագրերն իրագործելու համար: Նախապես նշանակված հանդիպումները լավ կանցնեն: Իսկ անսպասելի ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը բարեհաջող կդասավորվի: Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտել են ձեր մասնագիտական աճին, այսօր խիստ զբաղված կլինեն սեփական խնդիրներով, հետևաբար հնարավորություն կունենաք դրսևորել ձեր հմտությունները և որոշակի հաջողության հասնել: Բարեհաջող օր է գործնական ծանոթությունների, նաև գործատուների հետ հանդիպումների համար: Ոչ միայն լավ տրամադրություն կպահպանեք, այլ նաև դրական լիցքեր կհաղորդեք շրջապատին: Պատահական չէ, որ շատերին ձեր ընկերակցությունն այսօր հաճելի կլինի: Կարող եք անսպասելի խոստովանություն լսել, նաև  ժամադրության հրավեր ստանալ:

Կշեռք: Օրը վատ չի դասավորվի, եթե զերծ մնաք ավելորդ լարվածությունից: Փորձեք հնարավորինս սահմանափակել շփումները: Այսօր խորհուրդ չի տրվում գործ ունենալ վեճեր հրահրող,կռվարար անձանց հետ, ովքեր հեշտությամբ են կորցնում ինքնատիրապետումը: Նման մարդիկ այսօր կարող են վատ ազդեցություն ունենալ ձեզ վրա: Փորձեք հանգիստ վերլուծել և գնահատել ստեղծված իրավիճակը, այլ ոչ թե խուճապի մատնվել: Հավատացե՛ք, ձեր տագնապներն անտեղին են: Ամեն դեպքում հանգստություն պահպանեք, անգամ եթե որոշ խնդիրներ առաջանան, միևնույն է շատ շուտով ամեն բան իր տեղը կընկնի:

Կարիճ: Օրը նվիրեք ստեղծագործական գործունեությանը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են ոգեշնչվել նոր գործերով:Անգամ ընթացիկ հարցերին ինքնատիպ մոտեցումներ կցուցաբերեք, և անկասկած հաջողության կհասնեք: Նպատակահարմար օր է նոր նախագծի շուրջ աշխատելու համար: Այն առավել արդյունավետ կլինի, եթե հանդես գաք ղեկավարի դերում: Անձնական կյանքում հնարավոր են որոշ դրական փոփոխություններ,և, ամենայն հավանականության, դրանք ձեր նախաձեռնությամբ կլինեն: Այսօր հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, կվայելեք շատերի համակրանքը: Հնարավոր է նոր սիրավեպ:

Աղեղնավոր: Հագեցած օր է սպասվում: Հնարավոր են մի շարք իրադարձություններ, որոնց միանգամից ճիշտ գնահատական տալ չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն ապագայի հետ կապված խնդիրներով, կսկսեն հստակ ծրագրեր կազմել: Պետք է հաշվի առնել այն, որ հանգամանքները փոխվում են, և հետագայում հնարավոր է ստիպված լինեք վերանայել ձեր մտահաղացումները: Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի շփումներ ինքնատիպ մարդկանց հետ: Հնարավոր են սիրային հարաբերություններ սկսվեն, որոնք դժվար թե լուրջ զարգացում ստանան: Ուղևորությունները տպավորիչ կլինեն:

Այծեղջյուր: Շտապում եք կարծիք կազմել մարդկանց մասին , գնահատում եք  իրավիճակն՝ առանց  վերլուծելու որոշ կարևոր հանգամանքներ: Նման մոտեցումը կհանգեցնի է մի շարք սխալների, որոնք սակայն չեք ընդունի և կշարունակեք  պնդել ձեր տեսակետը՝ սրելով առանց այն էլ լարված իրավիճակը: Հարմար օր է ուշադրություն պահանջող հարցերով զբաղվելու համար: Սկզբում ձեզ չի հաջողվի կենտրոնանալ, սակայն ընթացքում, ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կտարվեք գործով: Տարեց ազգականների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանց խորհուրդներին այսօր չեք հետևի:

Շարունակությունն՝ այստեղ