«Չելսին» երկարաձգեց պայմանագրերը Ժիրուի և Կաբալերոյի հետ մինչև 2021 թվականը
«Չելսի» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է հարձակվող Օլիվյե Ժիրուի և դարպասապահ Ուիլի Կաբալերոյի հետ պայմանագրերը երկարաձգելու մասին: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 33-ամյա ֆրանսիացի հարձակվողի և 38-ամյա արգենտինացի դարպասապահի հետ պայմանագրերը երկարաձգվել են 2020/21 մրցաշրջանի համար: 2018-ի հունվարին Ժիրուն Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվեց Չելսի: «Կապույտների» կազմում նա բոլոր մրցաշարերի 76 խաղում խփեց 21 գոլ: Նախկինում հարձակվողը խաղացել էր ֆրանսիական մի շարք ակումբներում։ Ֆրանսիայի հավաքականի կազմում, Ժիրուն 97 խաղում 39 գոլ խփեց, աշխարհի չեմպիոն դարձավ 2018 թվականին։ Կաբալերոն «Չելսիին» միացավ 2017 թվականի ամռանը: 2019/20 մրցաշրջանում, որը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով, արգենտինացին 9 հանդիպում է անցկացրել լոնդոնյան ակումբի համար:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի