Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան

Սամուրայների զենքերը՝ սո՞ւր, նետուաղե՞ղ, թե՞ հրազեն

Մենք գիտենք, որ...

Սամուրայի գլխավոր զենքը եղել է սուրը. այն նաև համարվել է «սամուրայի հոգի», որից սամուրայը երբեք չի բաժանվել։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Այլ բան է ծիսական գործողությունը և լրիվ այլ բան՝ իրական ճակատամարտը։ Իրականում սամուրայների համար սուրը հիմնական զենք չի հանդիսացել։ Այս ռազմիկների համար հիմնական զենքը եղել է մեծ աղեղը, որից նրանք մահաբեր նետեր են արձակել ուղղակի ընթացքից՝ ձիու վրա նստած։ Այս ամենը հաստատում է անգամ էտիմոլոգիա գիտությունը (բառագիտություն, կամ՝ բառերի նշանակության մասին գիտություն)։ Բանն այն է, որ ճապոներեն «կռվել» և «նետ արձակել աղեղից» բառակապակցությունները հնչում են միատեսակ։ Ստացվում է, որ այս զինատեսակը շատ հին է և եղել է առասպելական հնագույն ժամանակներում պատերազմելու հիմնական զինատեսակը։ Իհարկե, սամուրայը սուր ունեցել է, բայց դա ավելի շուտ հանդիսացել է ինքնապաշտպանության զենք, ճիշտ այնպես, ինչպես հիմա ժամանակակից բանակներում սպաները ատրճանակ են կրում, որը ճակատամարտելու զենք չես համարի։ Ավելի ուշ՝ մոտավորապես 14-րդ դարից սկսած, սամուրայների ամենաօգտագործվող զինատեսակներից է դարձել հեծյալի նիզակը, իսկ ավելի ուշ՝ 16-րդ դարում, անգամ՝ հրազենը։ Սուրը սամուրայի համար դարձել է «սամուրայի հոգի» միայն 1600 թվականից հետո՝ Էդոյի դարաշրջանում, ճիշտ այն ժամանակ, երբ պատերազմները Ճապոնիայում դադարեցին, և ամբողջ երկիրը համախմբվեց Տոկուգավա տան իշխանության տակ։ Այդ ժամանակ նետեր արձակող կամ նիզակով հեծելազորայինի կերպարը արդեն պահանջված չէր։ Եվ արդյունքում սամուրայի համար առաջնահերթ դարձավ սուրը ճիշտ այնպես, ինչպես ժամանակին եվրոպացի ազնվականների համար առաջնային էր դարձել սուսերը, որպես մենամարտի զենք։ Չնայած, իհարկե, անգամ այդ ժամանակ սամուրայները մնացած զինատեսակներից ևս օգտվում էին։

Միանգամայն պարզ է, որ սամուրայների զենքերի վերաբերյալ այս համընդհանուր մոլորությունների պատճառը Հոլիվուդն է և սամուրայների վերաբերյալ նկարահանած ֆիլմերը, որի հետևանքով հասարակության մեջ ստեղծվել է այս սխալ պատկերացումները։ Իսկ հրազենով սամուրայն ընդհանրապես չի տեղավորվում նրա վերաբերյալ ստեղծված այս պատկերում, և այդ տրամաբանությամբ՝ սամուրայը ոչ միայն այն չպետք է օգտագործի, այլ նաև պետք է արհամարհի։ Իրականում ճապոնացի ռազմիկները՝ սամուրայները, հրազենը անգամ ավելի էֆեկտիվ էին օգտագործում, քան եվրոպացիները նույն ժամանակներում։ Ընդ որում, Ճապոնիան արտադրում էր ավելի որակյալ և դիմացկուն հրազեն, քան Եվրոպան։ Սամուրայները հիմար չէին, նրանք հայտնի էին իրենց հարմարվողականությամբ և ցանկացած նորարարություն օգտագործում էին։ Չինական ներխուժումը և եվրոպական մշակույթի ազդեցությունը, այսպես, թե այնպես, ազդել են Ճապոնիայի վրա։ Արդյունքում ճապոնացի վարպետները փոխառել են ուրիշներից ոչ միայն հրացանը, այլ նաև սկսել են եվրոպական տիպի զրահներ ստեղծել։ Ինչքան էլ ճապոնացի սամուրայները կապված լինեին իրենց աղեղներին, միևնույն է, նրանք չէն կարող անտեսել այն փաստը, որ, օրինակ, պորտուգալացիների զենքը, որը կոչվում էր արկեբուզա, առավել էֆեկտիվ է նետ ու աղեղից։ Ճապոնիայում օգտագործվում էր մի քանի տեսակի հրազեն՝ սկսած հին պատրույգային հրացանից, վերջացրած, չնայած հազվագուտ հանդիպող, բայց լիարժեք թնդանոթներով (վերջիններս հայթայթվում էին խորտակված եվրոպական նավերից)։ Ժամանակին Ճապոնիայում հայտնի էր Կռվող պրովինցիաների մեծ դայմե (ֆեոդալ կոմս) Օդա Նաբունոգան, որը վարպետորեն էր օգտագործում հրազենը կռվի դաշտում, և ոչ ոք չէր կարող նրան գերազանցել։ Իսկ այլ դայմեներ՝ Տեկեդա Սիգեն, Նակուգավա Նեյասուն և Դատե Մասամունեն վարպետորեն օգտագործում էին նշանառուներ, խրամատային հրետանի և մեծ թվով արկեբուզաներ, ինչը տալիս էր ցնցող արդյունք։

Իհարկե, ներկայումս շատերը համարում են, որ ճապոնական բանակում հրազեն օգտագործել են հիմնականում հետևակայինները՝ ասիգարուները, և հետևաբար սամուրայները պետք է արհամարհեին հրազենը։ Իրականում ասիգարուն կռվի ժամանակ ընդամենը «թնդանոթի միս» է եղել, և այդ իսկ պատճառով ավելի հեշտ էր նրան սովորեցնել կրակել հրազենից, քան թե նետ ու աղեղից, որից կրակելը համարվում էր «բարձրագույն արվեստ»։ Սակայն դա չի նշանակում, որ սամուրայը հրազեն չի օգտագործել, ավելին՝ իրենց հատուկ ջանասիրությամբ նրանք հետևողականորեն սովորում էին այս զենքի օգտագործման գիտությունը։ Չնայած, իհարկե, չի կարելի բացառել, որ այնտեղ ևս կգտնվեին մարդիկ, որոնք կարհամարհեին «երկարաոտ հարավային բարբարոսների զենքը»։ Այնուամենայնիվ, չմոռանանք, որ նման հազվագյուտ մարդիկ հանդիպում են ոչ միայն նրանց մոտ։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը