Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Վիդեո

Մարտի 16-ից մայիսի 25-ը հայտնաբերված օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել է շուրջ 19100 ՎԻՎ արձանագրություն (տեսանյութ)

Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն։ Ոստիկանությունը նույն պահից սկսած` անցավ արտակարգ ծառայության։
Ներկայացնենք այս օրերին ճանապարհային ոստիկանության արտակարգ ծառայության որոշ մանրամասներ ու թվային տվյալներ։
Եվ այսպես, մարտի 16-ից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունը ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ ապահովում է Պարետի որոշումների կատարումը։
Ճանապարհային ոստիկանները հայտնաբերում էին ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում թույլատրելիից շատ ուղևորներ փոխադրող վարորդների։ Ուղևորները իջեցվում էին և կազմվում էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Արտակարգ դրության ընթացքում միջմարզային հատվածներում և մարզեր-մայրաքաղաք ավտոճանապարհներին տեղադրվեցին հսկիչ-անցագրային կետեր։ Ճանապարհային ոստիկանության առաջին և երկրորդ սպայական գումարտակների բոլոր ծառայողները հսկիչ կետերում իրականացնում էին ուժեղացված ծառայություն։
Մինչ օրս ճանապարհային ոստիկանները իրականացնում են Հայաստան ժամանող քաղաքացիների ու պացիենտների ուղեկցում` իրենց մեկուսացման կամ ինքնամեկուսացման վայրեր ու հիվանդանոցներ։ Ուղեկցվում են նաև հանրապետություն մտնող և դուրս եկող բեռները։ Արտակարգ դրության հայտարարման պահից մինչ օրս իրականացվել է մոտ 5000 ուղեկցում։
Նշված ծառայությանը զուգահեռ՝ ճանապարհային ոստիկանները պատվախնդրորեն իրականացրին նաև իրենց անմիջական պարտականությունը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը։ Միայն արտակարգ դրության ընթացքում՝ մարտի 16-ից մայիսի 25-ը, հայտնաբերվել են բազմաթիվ օրինախախտ վարորդներ և նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 19100 արձանագրություն։
Արտակարգ դրության ընթացքում համավարակի հնարավոր տարածումը կանխելու համար մարտի 24-ից դադարեցվեց ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը։ Ստորաբաժանումները նախնական գրանցումով որոշ գործառույթներ վերսկսեցին ապրիլի 27-ից։ Պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ մայիսի 18-ից հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումներն ամբողջ ծավալով սկսեցին քաղաքացիներին մատուցել ծառայություններ։ Ապրիլի 27-ից մինչև մայիսի 25-ը հանրապետության բոլոր հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին տրամադրել կամ փոխանակել են վարորդական 4763 վկայական և իրականացրել մեքենաների հաշվառման ու անվանափոխության 7321 գործարք։
Նախնական գրանցումն իրականացվում էր e-request.am կայքին կամ ճանապարհային ոստիկանության պաշտոնական [email protected] էլեկտրոնային փոստին ուղարկվող դիմումների միջոցով։ Արտակարգ դրության ընթացքում՝ մինչև մայիսի 25-ը, ճանապարհային ոստիկանության քարտուղարությունը ստացել է շուրջ 117.000 դիմում ու գրություն։
Գերծանրաբեռնված ծառայություն է իրականացնում նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը։ Մարտի 16-ից մինչև մայիսի 25-ը կենտրոնը ստացել է 40512 ահազանգ։
Նույն ժամանակահատվածում բազմաթիվ ուժեղացված ծառայություններ է իրականացրել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժինը։ Ուժեղացված ծառայություններին ներգրավվել են առաջին և երկրորդ սպայական գումարտակների և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։
Ճանապարհային ոստիկանությունը այսօր էլ շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն և մյուս գերատեսչությունների ու ոստիկանության բոլոր ստորաբաժանումների հետ համատեղ պայքար է մղում համավարակի տարածման դեմ։ Այսօր էլ հայտնաբերվում ու պատասխանատվության են ենթարկվում հասարակական տրանսպորտի ու տաքսիների այն վարորդները, որոնք խախտում են կարգը, չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները և փոխադրում են թույլատրելիից ավելի ուղևորներ։
Հիշեցնենք, որ արգելվում է հասարակական տրանսպորտ նստել առանց դիմակի ու ձեռնոցների, ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ նստելիս անհրաժեշտ է ախտահանել ձեռքերը։
Պարետի որոշման համաձայն արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդներն ու ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, վերստին կոչ ենք անում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ոստիկանության ստորաբաժանումներ այցելելիս եղեք դիմակով ու ձեռնոցներով։ Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար։ Հիշե՛ք, որ պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում։