«Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվությամբ՝ 3,5 միլիարդ ՀՀ դրամից որքա՞նը հասցրեցինք ծախսել»
«Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
«Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյանից
Տեղեկատվություն ստանալու ՀԱՐՑՈՒՄ
Սույն թվականի փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդից 3,5 միլիարդ ՀՀ դրամ հատկացնել Սահմանադրական բարեփոխումների նպատակով։
Նույն ժամանակահատվածում ողջ աշխարհը պայքարում էր թագավարակի դեմ, սակայն Դուք հայտարարելով, որ պինցետով ու տնական օղիով եք վերացնելու այդ պանդեմիան` շարունակեցիք քարոզարշավը։
Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվությամբ, թե 3,5 միլիարդ ՀՀ դրամից որքա՞նը հասցրեցինք ծախսել և ի՞նչ նպատակներով և արդյոք հասկացել եք, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է։
Ակնկալում եմ անկեղծ և հիմնավորված պատասխան։
«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության լրատվական ծառայություն
27 մայիսի 2020 թվական»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը