Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

2020-ի ընթացքում սպանության, անձի անհայտ կորելու դեպքով քրգործերի 97,3%-ը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի  մասնակցությամբ:

 

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ըստ օրակարգի զեկուցվել է 2019թ. ընթացքում  կատարված սպանության և սպանության փորձերի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի, 2020թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում սպանության, սպանության փորձերի, սպանության նախապատրաստությունների և անհայտ կորելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերով կատարված աշխատանքների մասին:

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններիկազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում՝ 2019թ. կատարված սպանության և սպանության փորձերի դեպքերով հարուցված քրեական գործերով նախաքննության վիճակի ուսումնասիրության համաձայն՝ սպանության և սպանության փորձերի դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում (այդ թվում՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության) քննվել է 134 քրեական գործ: 39 քրեական գործ՝ 49 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 12-ի վարույթը կարճվել է, 22-ի վարույթը կասեցվել է, 61 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերից 32-ը 2018թ.-ից 2019թ. փոխանցված գործերն են:

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում (բացառությամբ Զինվորական քննչական գլխավոր վարչության) 2019թ. ընթացքում սպանության և սպանության փորձերի դեպքերով հարուցվել է 72 քրեական գործ, որից 24-ը հարուցվել է Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում, 48-ը` մարզային քննչական վարչություններում:

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարված ուսումնասիրության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում (բացառությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործերի) սպանության, սպանության փորձերի, սպանության նախապատրաստությունների և անհայտ կորելու դեպքերի առթիվ հարուցվել և վարույթ է ընդունվել 45 քրեական գործ, որոնցից՝ 4-ը Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում, Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում՝ 10, իսկ մարզային քննչական վարչություններում՝ 31 քրեական գործեր:

Նշված 45 քրեական գործերից 8-ը հարուցվել է հակառակորդի զինված ուժերի մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից ազգային, ռասայական կամ կրոնական շարժառիթով կատարված դեպքերի առթիվ, իսկ 37 քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում՝ դրանցից  36-ը կամ 97,3 %-ը բացահայտվել է:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հայկ Գրիգորյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ ընդգծելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները: