Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Վիդեո

Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արարատի բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող հրազենների կամավոր հանձնման դեպքեր։ Քաղաքացիների ահազանգերին արագ արձագանքած Արարատի ոստիկանները տարբեր վայրերում հայտնաբերել են ինքնաձիգներ, որոնք քաղաքացիները թողել էին ու զանգել ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Ոստիկանության Մասիսի բաժին զանգած քաղաքացին էլ հայտնել էր, որ չգործող շինության մոտ պոլիէթիլենային տոպրակով ինքնաշեն հրազեն է թողել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաշեն ատրճանակ հայտնաբերեցին։ Մայիսի 23-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժին ներկայացած Նոր Խարբերդի 51-ամյա բնակիչն էլ կամավոր հանձնեց կարճեցված փողով ու խզակոթով հրացան, որի գործարանային համարը ջնջված էր։ Հովտաշատ գյուղի 44-ամյա մի բնակիչ էլ մայիսի 25-ին Մասիսի բաժին էր բերել փողը և խզակոթը նույնպես կարճեցված հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ:

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի 31-ամյա բնակիչը մայիսի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 120-ից ավելի փամփուշտ։

Արագածոտնի մարզում բնակվող երկու տղամարդ ոստիկանության Թալինի բաժին են բերել ապօրինի պահվող տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ, ինչպես և պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ ու ինքնաշեն ատրճանակ։ Նրանց հայտնածով` զենք-զինամթերքը գտել են տանը մաքրման աշխատանքներ կատարելիս։

Պայթուցիչներով նռնակները, նռնակի պայթուցիչներն ու ինքնաձիգի 90 փամփուշտը ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է Գեղարքունիքի մարզում բնակվող 40-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի 48-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ձեռքի գնդացիր, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ պապին։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Երևանի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ հորեղբորը պատկանած նռնակները, փամփշտատուփերն ու տարբեր տրամաչափի 158 փամփուշտ։

Ինքնաշեն ատրճանակը, նռնակը, նռնակի պայթուցիչներներն ու տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում կամավոր հանձնել է Ներքին Չարբախի 63-ամյա մի բնակիչ։

Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Շենգավիթի բաժնում «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն ու պայթուցիչով նռնակ է կամավոր հանձնել Ներքին Շենգավիթի 66-ամյա մի բնակիչ։

Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 62-ամյա մի տղամարդ ոստիկանության Էրեբունու բաժնում կամավոր հանձնել է դարձյալ «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, նռնակ, նռնակի պայթուցիչ և փամփուշտներ։

Ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի փամփուշտները ևս կամավոր հանձնվել են ոստիկանության Էրեբունու բաժնում։ Ապօրինի զենք-զինամթերքը բաժին է բերել 34-ամյա մի տղամարդ, որի հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։