Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Մշակույթ

Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ)

Մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գ.Վ. Պլեխանովի անվ. ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հրավերով հեռավար դաս անցկացրեց ուսանողների հետ:

 

Նախ Գ.Վ. Պլեխանովի անվ. ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը ողջունեց Արմեն Սարգսյանին, ԲՈՒՀ-ի մասին տեղեկություններ հաղորդեց, ապա խոսքը փոխանցեց նախագահին:

Արմեն Սարգսյանն, առաջին հերթին, բոլորին հորդորեց լուրջ վերաբերվել համավարակին։ Նրա խոսքով՝ այն բավականին ագրեսիվ է․ «Երիտասարդները, որոնք երբեմն նույնիսկ չեն զգում, որ վարակվել են, կարող են այդ վիրուսն ուղղակի փոխանցել երրորդ, չորրորդ մարդուն, իրենց մտերիմներին, որոնք խրոնիկ հիվանդություններ ունեն, տարեց են և պատրաստ չեն հակազդելու նման մեծ «հարձակմանը»։ Ցանկանում եմ օգտվել առիթից և կրկին բոլորիդ խնդրել, որ շատ լուրջ վերաբերվեք այդ հանգամանքին»։

Ռուսաստանյան ԲՈՒՀ-ի երևանյան մասնաճյուղում սովորող ուսանողներին Արմեն Սարգսյանը նաև խորհուրդ տվեց պահպանել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները. «Երկու երկրների միջև բարեկամությունը պատահական չէ, այն պատմական է: Վստահությունը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի և Ռուսաստանի, հայերի և ռուսների միջև, պետք է շարունակվի նաև ձեր շնորհիվ»:

Նախագահը պատասխանեց նաև ուսանողների բազմաբովանդակ հարցերին, որոնք վերաբերում էին արցախյան հիմնախնդրին, Հայաստանի ապագային, գլոբալիզացիայի նոր միտումներին, ինչպես նաև նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելուն: 

Հեռավար դասի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Գ.Վ. Պլեխանովի անվ. ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին հեռավար դասին մասնակցելու առաջարկը ընդունելու համար և հավելեց․ «Մեր ԲՈՒՀ֊ը դարձել է սփյուռքի «փոքրիկ նախարարություն»։ Մեզ մոտ ժամանում են սովորելու հայկական արմատներով սփյուռքի բազմաթիվ երիտասարդ ներկայացուցիչներ, որոնք նախկինում երբեք չեն եղել իրենց հայրենիքում։ Նրանք սկսում են ճանաչել իրենց երկրի մշակույթը և ավելի վառ պատկերացում են կազմում մեր հայ ժողովրդի ազգային արժեքների մասին։ Ուզում եմ նաև նշել, որ մենք ապրում ենք այնպիսի բարդ ժամանակներում, երբ համաճարակը ստիպել է մեզ ու ողջ մոլորակի մարդկությանը քվանտային մտածողություն ձևավորել։ Մենք պետք է վերաարժևորենք այն իրադարձությունները, արժեքները, որոնց հանդեպ նախկինում չեզոք վերաբերմունք ունեինք։ Այժմ պետք է սկսենք ավելի ակտիվ արձագանքել, հեռանանք այն անտարբերությունից, որը մեզ շրջապատում էր»։ Իր խոսքի ավարտին Արման Վարդանյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ հեռավար այս դասի ընթացքում շատ հարցերի պատասխաններ կտրվեն: