Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի ՄորտոՃապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետՄենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԹրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWSՖուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանԱմեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան» Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՊոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՓետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ
Հասարակություն

Գազ ինքնիշխանության դիմաց. Ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից

Աշխարհում վերանայվում է ռուսական տնտեսական ներկայությունը, որը երկար տարիներ ուղեկցվել է քաղաքական ճնշմամբ։ Քաղաքական պրոտեկցիան բնորոշ է բոլոր տերություններին, բայց Հայաստանի նկատմամբ տնտեսական «մահակը» հատկապես նկատելի է։

Երեւանը, ըստ ամենայնի, սկսում է տնտեսական վասալության պայմանագրային ու այլ հիմքերի վերանայումը։ RusEnergy խորհրդատվական գործակալության գործընկեր, ռուս հայտնի փորձագետ Միխաիլ Կրուտիխինը The Insider-ի հետ զրույցում նշել է, որ սա նախևառաջ քաղաքականություն է, այն տնտեսության ու կոմերցիոն հարցերի հետ ընդհանուր քիչ բան ունի: Հայաստանի համար բարդ է, որովհետև Հայաստանի գազային ոլորտը պատկանում է Գազպրոմին: Հայաստանն աստիճանաբար իր համակարգը հանձնել է Գազպրոմին նախկինում մատակարարված գազի դիմաց: Այսինքն, Գազպրոմը մինչև Հայաստանի սահման գազ է մատակարարում որոշակի գնով, իսկ հետո վաճառում իր ստորաբաժանմանը համեմատաբար ցածր գնով, որն օդից է վերցված: Հայաստանում գործող այս ստորաբաժանումը գազը վաճառում է իր իսկ սահմանած գնով: Դա որևէ կապ չունի շուկայի հետ: Սա ներգազպրոմյան առևտուր է, ասել է Կրուտիխինը: Նրա խոսքով, դժվար է պատկերացնել, որ Գազպրոմի ստորաբաժանումը գազ կգնի ոչ Գազպրոմից, այլ ուրիշից Իրանի կամ Թուրքիայի տարածքով, որը հնարավոր չէ։

Նրա խոսքով, Ռուսաստանը Բելառուսին ու Հայաստանին ասում է, որ պատրաստ է զեղչել գազի գինը, եթե ընդունեն ինտեգրացիայի պայմանները: Քաղաքական պայմաններն ընդունելու դեպքում գազը կստանան այլ գնով: Այդ գինը ևս օդից վերցրած կլինի, որովհետև տնտեսության հետ որևէ կապ չի ունենա: Անհնար է մեկնաբանել գները, դրանք կամայական են սահմանված և կամայական էլ փոխվելու են քաղաքական գործիչների կամքով, ասել է Կրուտիխինը:

Երեւանը կարո՞ղ է փոխել Հայաստանում Գազպրոմի աշխատանքի սկզբունքը։ Եթե հարցը շուկայական հարաբերությունները չեն, այլ քաղաքականությունը, նշանակում է, որ Երեւանը նույնպես կարող է քաղաքական միջոցներ կիրառել։ Կա հստակ հաստատումն այն բանի, որ գազի գինը քաղաքական կամքի հարց է, եւ հայ հանրությունը պետք է ինքնիշխան քաղաքական որոշում կայացնի։

Խոսքը միայն Գազպրոմի մասին չէ։ Խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կոչ է արել բացահայտել Հայաստանում բենզինի գնագոյացման մեխանիզմները։ Հիշեցնենք, որ Ռոսնեֆտը Հայաստանին վառելիք մատակարարելու դոմինանտ իրավունք ունի։

Թունյանի խոսքով, խնդիրը կարող է կապված լինել միջնորդի հետ, որը գնում եւ փոխադրում է Ռուսաստանից ներկրվող քվոտավորված վառելիքը։ Խոսքը Ռոսնեֆտ-Արմենիա ընկերության մասին է։ Թունյանն ասել է, որ քննարկումներ կլինեն պարզելու համար, թե Հայաստանում վաճառվող յուրաքանչյուր լիտր բենզինից որքան փող է մտնում որոշ մարդկանց գրպանը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է, որ այս բոլոր խնդիրների մասին պետք է խոսել Մոսկվայի հետ։ Ռուսաստանում պետք է իմանան, թե ինչպիսի թալան է արել նրանց սիրել Գազպրոմը Հայաստանում։ Նա խոստացել է շուտով ներկայացնել Հայասստանում Գազպրոմի աշխատանքի մանրամասները եւ պատմել, թե ինչպես է ռուսական հսկան փորձում Հայաստանի հաշվին փոխհատուցել համաշխարհային շուկայում իր կորուստները։