Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ և մամուլի գրասենյակի ղեկավար Լուսինե Մարգարյանն անդրադարձ է կատարել ՀՀ կրթական համակարգին և մասնավորապես նշել՝
Հանրային կյանքի ցանկացած ոլորտից իսպառ վերացել է բովանդակությունը, որեւէ ուղղությամբ մասնագիտական քննարկում, խոսույթ չկա։ Եթե իշխանափոխության առաջին ամիսներին նախկին իներցիայով որոշակի ոլորտային քննարկումներ ծավալվում էին, ապա հիմա պարզապես բովանդակություն չկա, բայց չէ՞ որ համակարգային խնդիրներ կան, որոնց ժամանակին չկարգավորելը լրջագույն հետեւանքներ կարող են առաջացնել ապագայի համար։ Այդպիսի իրավիճակ է ստեղծվել ինձ համար հարազատ կրթության ոլորտում, ուր կուտակված խնդիրները, եթե անդառնալի հետեւանքներ չառաջացնեն, ապա հաստատ վերականգնելը շատ դժվար կլինի։ Աշխատանքի բերումով մի քանի անգամ, տարիների ընդմիջումով աշխատել եմ կրթության եւ գիտության կառավարման ոլորտում, հնարավորություն եմ ունեցել համակարգը՝ իր մարտահրավերներով ու խնդիրներով ուսումնասիրել թե ներսից, թե դրսից։ Իրավիճակը փորձեմ քննարկել ընդհանուր գծերով՝ առավել կոնկրետ խնդիրների վերհանումը թողնելով հաջորդ վերլուծություններին:
Շարունակությունը՝ տեսանյութում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...