«Գազելներն» այլեւս չե՞ն աշխատի. խոսնակի պարզաբանումն ու լավ նորությունը
100 նոր ավտոբուսի մրցույթի արդյունքները պարզ կլինեն առաջիկայում: 400 միկրոավտոբուս չի շահագործվի: Araratnews.am-ին ասաց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մայիսի 18-ից Նուբարաշենը սպասարկող 47 համարի միկրոավտոբուսը չի աշխատում, քանի որ կորոնավիրուսի պատճառով եւ պարետատան որոշմամբ կանգնած ուղեւորներ թույլ չեն տալիս հանրային տրանսպորտում: Իսկ 47 համարի միկրոավտոբուսը մշտապես աշխատել է գերբեռնված' կանգնած ուղեւորներով: Araratnews.am-ի տեղեկություններով' հնարավոր է առաջիկայում 47 համարի միկրոավտոբուսների գործունեությունը դադարեցվի: Խոսակցություններ կան, որ ընդհանրապես միկրոավտոբուսները' որպես հանրային տրանսպորտ, չաշխատեն, եւ դա լինի մինչեւ տրանսպորտային նոր ցանցը: Խոսնակի տեղեկացմամբ, Նուբարաշենը պետք է ապահովված լինի տրանսպորտով: «Կարծում եմ' հնարավորինս սեղմ ժամկետում կամ 47 համարի երթուղին կվերականգնի իր աշխատանքը, կամ փոխարինող երթուղի կլինի»,- վստահեցրեց խոսնակը: Ինչ վերաբերում է ընդհանրապես միկրոավտոբուսների չաշխատելուն, Հակոբ Կարապետյանն ասաց, որ 400 միկրոավտոբուս չի շահագործվելու: «Պատրաստվում ենք նաև տրանսպորտային նոր ցանցին, ուստի նպատակահարմար է միանգամից դրանք փոխարինել ավտոբուսներով»,- մանրամասնեց Հակոբ Կարապետյանը: Քաղաքապետարանը հայտարարել էր 100 նոր ավտոբոուս գնելու մասին: Խոսնակին հարցրինք'մրցույթի արդյունքներն արդեն հայտնի՞ են: «Մրցույթի արդյունքները հունիսի 2-րդ կամ 3-րդ շաբաթում պարզ կլինեն»,- մանրամասնեց քաղաքապետի խոսնակը: Հիշեցնենք'խոսքը 12 մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով ավտոբուսների մասին է:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը