ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է՝ «ՀՀ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՄԱՀԱՑԱԾ ՈՉ ՄԻ ԱՆՁ ՉԿԱ
ՀՀ-ում ոչ մի աստիճանավոր, ոչ մի իշխանություն երբևէ չի կարող քրեական
պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի հետևանքների, այդ ոլորտում թույլ տրված անգործության, խախտումների, բացթողումների համար, քանի որ քրեադատավարական տեսանկյունից ՀՀ-ում COVID-19 համավարակից մահացած մարդ չկա։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործով վարույթում ստորև նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով` 1) մահվան պատճառը և առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը` դատաբժշկական փորձագետի եզրակացությունը։ Քանի որ կորոնավիրուսով վարակվածների մահվան դեպքում դիահերձում չի իրականացվում և չի տրվում դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, ուստի որևէ եղանակով հնարավոր չէ պարզել անձը մահացել է հենց այդ վարակից, թե ոչ։ Հետևաբար եթե առկա չէ մահվան պատճառը փաստող քրեադատավարական միակ ապացույցը՝ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ուստի որևէ այլ ապացույց, կամ ապացույցների համակցություն չի կարող հիմք հանդիսանալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, այն պարզ պատճառով, որ որևէ այլ ապացույցով հնարավոր չէ փաստել կորոնավիրուսի առկայության և մարդու մահվան միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Ողջ եղեք»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը