ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են իրավապահների վրա, որի արդյունքում ոստիկանության պատասխան կրակի հետևանքով մեկ ցուցարար է մահացել, հայտնել է տեղի ոստիկանության շերիֆ Ջո Լոմբարդոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանների հետ փոխհրաձգություն է տեղի ունեցել Լաս Վեգասի դաշնային դատարանի շենքում: Ըստ նախնական տվյալների՝ քաղաքի ոստիկանության ծառայողը կրակ է բացել դատարանի շենքի մոտ, ապստամբության մեկ այլ մասնակից վիրավորվել է:
«Ժամը 23.22-ի սահմաններում ոստիկանությունը հայտնաբերել է մի քանի միավոր հրազենով զինված ցուցարարի։ Օբյեկտը մոտեցել է, զենքը հանել, և ոստիկանությունը կրակ է բացել նրա վրա։ Կասկածյալը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է», - ասել է Լոմբարդոն մամուլի ասուլիսում: Տեղի ոստիկանության շերիֆը հավելել է, որ մեկ այլ՝ խաղատներից մեկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրավապահը, ով հրազենային վիրավորում էր ստացել, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա կյանքի համար պայքարում են։ Կասկածյալը կալանավորված է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...