Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին

Աստղագուշակ՝ հունիսի 4-ի համա

Խոյ. Հարմար օր է կարևոր մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք շանս ունեք ձեռնտու գործարքներ կնքել, հեշտությամբ եք հաղթահարում դժվարությունները, հիանալի եք դուրս գալիս ցանկացած փորձությունից: Լավ օր է ինչ-որ նոր բան փորձելու կամ այնպիսի բանում հմտանալու համար, ինչը նախկինում դուք չէիք տիրապետում:Կեսօրին հնարավոր են անիմաստ ու տհաճ ծախսեր: Դրա հետ մեկտեղ էլ դուք այդ ժամանակահատվածում դառնում եք չափից ավելի դյուրահավատ, ինչից կարող են օգտվել ձեր դեմ անբարյացկամ տրամադրված մարդիկ: Երեկոն հարմար կլինի տանը կարգուկանոն հաստատելու, հյուրեր ընդունելուն նախապատրաստվելու համար:

Ցուլ. Բարենպաստ օր է աշխատանքի և կարևոր հարցեր լուծելու համար: Միակ բանը, որի պակասը դուք այսօր կզգաք, դա համառությունն է. եթե դուք այն չդրսևորեք, ապա ստիպված եք լինելու բավարարվել համեստ հաջողություններով, կամ մնալ առանց ոչնչի: Եթե դուք պլանավորում եք օրը նվիրել տնային հոգսերին ու տնամերձ հողամասի վրա աշխատանքներին, ապա առաջարկեք մտերիմներին ձեր ընկերակցել' այն ամենը, ինչ համատեղ ջանքերով է արվում, հիանալի արդյունքներ է տալիս: Հիշեք' ցանկացած աշխատանք հաճելի է դառնում, երբ օգնության են հասնում համակրելի մարդիկ:

Երկվորյակներ. Այսօր դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ է, և դուք կարող եք բազմաթիվ պրոֆեսիոնալ խնդիրներ լուծել: Հնարավոր են առաջարկներ' կապված համատեղ նախագծերի, նոր ոլորտում աշխատելու հետ: Աշխատել պետք կլինի առանց շունչ քաշելու, սակայն դժգոհության առիթ էլ չեք ունենա' ջանքերի համար պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Օգնեք մտերիմներին, և նրանք ձեզ այդ բանի համար մեծապես երախտապարտ կլինեն: Հնարավոր են ուղևորություններ, և եթե դրանք անգամ սկսեն որպես գործնական, շատ արագ ռոմանտիկ բնույթ կստանան: Այսօր շատ ուժեղ է ձեր նախազգացումը, վստահեք նրան, սակայն շատ մի ընկեք երևակայության գիրկը:

Խեցգետին. Բարենպաստ օր է մտավոր աշխատանքի, հետաքրքիր փիլիսոփայական թեմաների շուրջ մտորելու համար: Հնարավոր է հաջողություն ուսման և գիտական հետազոտությունների ոլորտում: Աստղերը խորհուրդ են տալիս ընթերցել լուրջ գրականություն, ինչպես նաև զբաղվել այնպիսի բաներով, որոնք կընդլայնեն ձեր մտահորիզոնը: Կարելի է նոր ծանոթություններ հաստատել, սակայն'բացառապես խելամիտ, իրազեկ, լավ կրթված մարդկանց հետ: Լավ օր է այնպիսի մարդկանց հետ շփումների համար, ում կարծիքի հանդեպ դուք անտարբեր չեք: Հնարավոր է կարևոր լուրեր ստացում:

Առյուծ. Օրը հաջող է սկսում, դուք կենսական եռանդի ներհոսք եք զգում: Օրը բավական հարմար կլինի կանանց հետ շփումների համար, իսկ որքան երեկոն ավելի մոտ, այնքան ավելի հեշտ է դառնում ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լեզու գտնելը: Այսօր կարելի է ուշադրության կենտրոնում լինել, ելույթներով հանդես գալ, այցելել աշխարհիկ միջոցառումներ: Հեշտ են հաստատում նոր ծանոթությունները, սկսում են գլխապտույտ սիրավեպեր: Բարդ իրավիճակնելու ձեզ օգնության կհասնեն դիվանագիտությունն ու տակտը, և անգամ ամենազգայուն մարդիկ ձեզանից դժգոհ չեն լինի:

Կույս. Օրը հարմար է աշխատակիցների և գործընկերների հետ շփումների, պրոֆեսիոնալ հարաբերություններ հաստատելու համար: Օրն ընդհանուր առմամբ հեշտերից չի լինի, սակայն կարող է բեղմնավոր լինել, եթե դուք ժամանակ զուր չվատնեք: Ուշադրություն պահանջող խնդիրները բազմաբնույթ են, սակայն դուք բավարար չափով եռանդ, գիտելիք ու փորձ ունեք, որ կարողանաք գտնել դրանց լուծումը: Մտածել, գործել և հարցերի շուրջ պատասխաններ գտնել ստիպված եք լինելու ինքնուրույն: Ուրախացնում են շրջապատի հետ հարաբերությունները' դուք ստիպված չեք ոչ մեկին ապացուցել ձեր ճշմարտացիությունը, բոլորը դրանում առանց այն էլ համոզված են:

Կշեռք. Լավ, հանգիստ օր է, որի զգալի մասը կանցնի հենց' այնպես, ինչպես դուք կցանկանաք: Դուք առաջնորդվում եք սթափ մտքով, մի կողմ դնելով էմոցիաները, այդ իսկ պատճառով էլ չեք ընկնում անբարյացկամների կողմից լարած թակարդները, թույլ չեք տալիս անուղղելի սխալներ: Երբեմն ստիպված կլինեք շեղվել սեփական գործերից, որպեսզի ինչ-որ մեկին օգնության ձեռք մեկնեք: Օրվա երկրորդ կեսին կարող են բարդություններ ծագել այն բանի հետևանքով, որ դուք բոլոր կարևոր որոշումները ինքնուրույն եք ընդունում, ոչ մեկի հետ չխորհրդակցելով: Մտերիմներին կարող է վիրավորել ձեր ամեն ինչում անկախության ձգտելը:

Կարիճ. Օրը առավելագույն համապատասխանում է ռոմանտիկ ժամադրություններին: Նշանի միայնակ ներկայացուցիչներին աստղերը խոստանում են չափազանց հրապուրիչ սիրային արկածներ: Իսկ նրանք, ովքեր արդեն գտել են իրենց կեսին, կարող են իրենց հարաբերություններում մի ինչ-որ նոր բան մտցնել, որը հաճելի կլինի երկուսի համար էլ: Կենսական ներուժը բարձր է, և եթե անգամ օրը խիստ հագեցած լինի, դուք օրվա վերջում հոգնածություն չեք զգա: Դրա հետ մեկտեղ էլ մի ինչ-որ օգտակար բանով զբաղվել այսօր դժվար թե ձեզ հաջողվի, քանի որ տոնականության և հաճելի անգործության ձգտումը շատ ուժեղ է:

Աղեղնավոր. Վատ օր չէ, չնայած որ առանձնապես բազմախոստում էլ չէ: Չարժե ակնկալել որևէ էական պրոֆեսիոնալ նվաճում, գործնական բանակցությունների հաջողություն: Իսկ ահա տնային գործերից դուք գլուխ եք հանում բավական հաջող' այն ամենն, ինչ կապված է հարմարավետության, ինտերիերի դիզայնի հետ, ձեզ մոտ լավագույն ձևով է ստացվում: Զարդարեք, գեղեցկացրեք, կարգուկանոն մտցրեք' շրջապատը հաստատ ձեզ դրանում կօգնի: Դուք քննադատությունից չեք վիրավորվում և դիտողություններին դիտողությամբ չեք պատասխանում' պետք է մի փոքր ժամանակ, որպեսզի ձեր խաղաղասիրական տրամադրությունը փոխանցվի շրջապատին:

Այծեղջյուր. Հիանալի օր է շփումների, ոչ պաշտոնական միջավայրում հարցեր քննարկելու, ընկերական շրջապատում հանգստի համար: Առավոտյան հնարավոր են վեճեր մտերիմների հետ, սակայն արդեն կեսօրին կիշխի ներդաշնակությունը: Մարդկանց միջավայրում, անգամ այնպիսիների, ում ներկայությունն այնքան էլ ձեր սրտով չէ, դուք ձեզ շատ ավելի լավ եք զգում, քան միայնության մեջ: Օրը կապված է զգալի ծախսերի հետ, դուք ձեռք եք բերում իրեր, որոնք ձեզ բոլորովին պետք չեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ միևնույն անփութությամբ են տնօրինում թե փողին, և թե արժեքավոր ունեցվածքին, ինչը կարող է հանգեցնել լուրջ կորուստների:

 

Ավելին