Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ)
Վերջին շրջանում թավշյա իշխանության ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով փորձում են թաքնվել կորոնավիրուսի դեմ իրենց իսկ տանուլ տված պայքարի արդյունքում ստեղծված իրավիճակի հետևում։ Մեղադրում են քաղաքական հակառակորդներին իրենց քննադատելու համար, դա համարում են ընդհուպ դավաճանություն։
Սակայն ստեղծված իրավիճակը ոչինչի առաջ չի կանգնեցնում իրենց իշխանությունից արբածներին։
Նախօրեին կառավարության որոշմամբ հատուկ գումար է հատկացվել Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչներից մեկին, ով, Newspress.am-ի տեղեկություններով, գործուղվել է Ուկրաինա։
Հետաքրքիր է, թե պետության համար այդ ինչ կարևոր գործով է գումար ծախսվում և քննիչ գործուղվում արտերկիր` պանդեմիայի պայմաններում վտանգելով քննիչին ու այն անձանց, ում հետ նա պետք է շփվեր։
Քննչական կոմիտեի մեր աղբյուրից պարզեցինք, որ այս անգամ էլ թիրախավորվել է Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկը։
Փաստորեն իշխանությունները չեն հանգստացել, շարունակում են միայն իրենց հայտնի պատճառներով թիրախավորել Արամ Վարդանյանին։ Երկար տևող քննության, բազմաթիվ անձանց նրա դեմ ցուցմունք կորզելու չստացված փորձերի արդյունքում, հասկանալով որ իրավական առումով ոչինչի չեն կարող հասնել, իշխանությունները թիրախավորել են նրա ընտանիքին, մտել նրա անձնական կյանքի մեջ։
Արամ Վարդանյանին որևէ հանցագործության հետ կապելու ու նրան մեղադրելու տապալված փորձից հետո, հիմա էլ հասել են Ուկրաինա։
Ոչինչ չի կանգնեցնում իշխանություններին ինչ-որ բան «սարքելու»` արդեն հիվանդագին դարձած մոլուցքից։
Հարկ է միայն նկատել, որ ուրիշների անձնական կյանքին միջամտելու այդ մոլուցքը խոսում է մարդու չկայացած, չստացված ու չհաջողված լինելու մասին: Ձեռքներդ հեռու պետք է պահեք ընտանիքներից: Ուրիշների անձնական կյանքին միջամտել միայն ձերը (ինչ-ինչ պատճառներով, միգուցե առողջական խնդիրների) չստացված լինելու մասին է խոսում։
Երեխաները պետք է հեռու լինեն ամեն ինչից՝ ձեր քաղաքական ու նեղ անձնական խաղերից։ Եվ դրա ապացույցը Արփին է, որը լիարժեք ուրախանում է Արամ Վարդանյանի թոռանը՝ էլինային նվիրված և նրա մասնակցությամբ «Էլի նա» երգի տակ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...