Ճապոնիայում ստեղծվել է լողավազանային պաշտպանիչ դիմակ
Ճապոնիայում ստեղծվել է լողավազանում լողալու համար նախատեսված պաշտպանիչ դիմակ։ Երկրում լողավազանների բացումից հետո դրանք սկսեցին մեծ պահանջարկ ունենալ, շաբաթ օրը հաղորդել է Asahi թերթը: Կորոնավիրուսի տարածման պատճառով փակված լողավազաններն սկսեցին բացվել հունիսի 1-ից: Իշխանությունները կարծում էին, որ ջրի մեջ քլորի բավարար կոնցենտրացիայի առկայության պայմաններում կորոնավիրուսով վարակվելու վտանգը ծայրաստիճան փոքր է: Բայց լողի դպրոցների խնդիրը, այնուհանդերձ, չլուծվեց։ Մարզիչը պետք է բարձրաձայն լողի դաս վարեր և հրահանգներ տար՝ երբեմն ձեռքով շտկելով երեխայի դիրքը ջրի մեջ: Այս ամենը ստեղծում էր դիմակի անհրաժեշտություն, որը կպաշտպաներ հնարավոր վարակի դեմ, բայց միևնույն ժամանակ չէր թրջվի: Լուծումը գտնվեց Տոկիոյի կենտրոնում գտնվող մի փոքրիկ ընկերության կողմից: Նրա դիմակները պատրաստված են թափանցիկ նյութից, ծածկում են դեմքի ստորին մասը, չեն սայթաքում ջրի մեջ: Դիզայնը թույլ է տալիս լողալ դիմակով: Սկզբնապես բոլոր դիմակները պատրաստվում էին ձեռքով: 10 կտոր հավաքածուի գինը այժմ կազմում է 29 հազար իեն (մոտ 260 դոլար): Մայիսի կեսերին լողի ակումբների ասոցիացիան ճանաչեց դրանց հարմարավետությունն ու արդյունավետությունը: Այդ ժամանակից ի վեր ողջ Ճապոնիայի 700 կազմակերպություններից ավելի քան 16 հազար դիմակի պատվեր է ստացվել: Չնայած այն հանգամանքին, որ հունիսին արտադրությունը ընդլայնվեց ամսական 10 հազարով, այնուամենայնիվ, դիմակի ստեղծման պատվերը կատարելու համար ավելի քան մեկ ամիս է պահանջվում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի