Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան

Աստղագուշակ հունիսի 11-ի համար

Ցուլ. Ձեր հնարավորությունների ճիշտ գնահատումը օգնում  է հիմար վիճակի մեջ չընկնելուն: Դուք ճիշտ կվարվեք, եթե վստահեք առաջին հերթին ձեր նախազգացմանը, իսկ հետո միայն' շրջապատի կարծիքին: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր իրենց պահում են այնպես, որ կողքից կարող է հիմարություն թվալ, սակայն իրենք քաջ գիտակցում են, թե ինչ են անում և ինչու: Հնարավոր են զգալի դրամական մուտքեր և նույնքան զգալի ծախսեր: Հաջող կլինեն խոշոր գնումները, կարելի է տրանսպորտային միջոցներ ձեռք բերել: Անձնական հարաբերություններում վատ չի լինի մի փոքր թարմություն մտցնել:

Երկվորյակներ. Դուք չափազանց պրակտիկ եք, ոչինչ հենց այնպես չեք անում, ուժերը զուր չեք վատնում: Շանս կա հաջողության հասնել մի ինչ-որ բարդ ու խճճված գործում: Եթե դուք օգնության կարիք եք զգում, ապա անմիջապես այն ստանում եք' հարկ չի լինում խնդրել: Այսօր կարելի է մաշստաբային նախագծեր ձեռնարկել Այսօր դուք հաճույքով նոր ծանոթություններ եք հաստատում: Զգույշ եղեք' դուք շատ արագ եք կապվում նոր մարդկանց հետ, առանց մտածելու, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ: Արդյունքում ռիսկ կա ընկնել հիմար իրավիճակների մեջ և դառնալ շատ տխուր ռոմանտիկ պատմությունների հերոս:

Խեցգետին. Այսօր ձեզ կհաջողվի գտնել ոչ միայն դաշնակիցներ, այլև' ազդեցիկ հովանավորներ, ովքեր պատրաստ են լուծել ձեր բազմաթիվ խնդիրները: Սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ ձեզ ցուցաբերած ծառայությունների դիմաց պետք կլինի թանկ գին վճարել: Օրվա ընթացքում կարող են բարդ իրավիճակներ ծագել ընտանիքում, սակայն դուք շատ ճկուն ձևով հարթում եք սուր անկյունները, գտնում եք ցանկացած խնդրի լուծման տարբերակն առանց կոնֆլիկտի: Պետք է խոստովանել, որ դրա համար ստիպված եք լինում զոհաբերել ձեր շահերը:

Առյուծ. Այսօր ձեր խելամտությունն ու զգացմունքները համատեղվում են, և դա բավական է, որ բազմաթիվ խնդիրներից հետք անգամ չմնա: Դուք չեք վախենում դժվարություններից և նորերը չեք ստեղծում ձեր գլխին, ուղղակի ընթանում եք դեպի նպատակը և հասնում դրան; Ձեր ետևից հաճույքով գալիս են ոչ այնքան վճռական մարդիկ: Հետևեք, որպեսզի նրանք չշեղվեն ճանապարհից' շուտով ձեզ դաշնակիցներ պետք կգան: Լավ օր է կոմերցիոն գործունեության, ինչ-որ բիզնես գաղափարներ կյանքի կոչելու համար: Ուղևորությունների արժե մեկնել միայն այն դեպքում, եթե դրանք ձեզ էական եկամուտ ապահովեն:

Կույս. Օրն այնքան էլ հարուստ չէ իրադարձություններով, սակայն այնուամենայնիվ բավական հաճելի է անցնում: Ձեզ գովում են, շոյում ձեր գլուխը, ձեր յուրաքանչյուր գործողություն համընդհանուր հիացմունք է առաջացնում, շատերի համար դուք ակնածանքի առարկա եք, և այդ ամենը շոյում է ձեր ինքնասիրությունը: Հաճոյախոսւթյուններին կարելի է վերաբերվել ամենայն լրջությամբ' այսօր շրջապատի մարդիկ դա միանգամայն անկեղծ են անում: Հնարավոր են չպլանավորած ծախսեր: Գնումները հաջող կլինեն, սակայն դրանց պատճառով դուք պետք է ստիպված լինեք մասամբ սահմանափակել ծախսերը: Բարենպաստ օր է ռոմանտիկ ուղևորություն սկսելու համար:

Կշեռք. Որքան ավելի բարդ ու կարևոր լինեն գործերը, որոնցով դուք այսօր կզբաղվեք, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Կարելի կլինի գրեթե անհավանական հաջողությունների հասնել' ձեզ համար մի ինչ-որ նոր ոլորտում: Միայն թե չի կարելի ռիսկի տակ դնել սեփական փողերը, դրանք կարող են ձեզանից նեղանալ ու լքել ձեզ: Հարմար օր է փոքրիկ, սակայն թանկարժեք իրեր գնելու համար, օրինակ' զարդեղեն կամ հազվագյուտ դրամանիշեր: Դուք անում եք ամեն ինչ, որպեսզի ռոմանտիկ ժամադրությունն անցնի անսովոր, սակայն չափից ավելի եք ջանք թափում, և ձեզ կարող են կասկածել ոչ անկեղծ լինելու մեջ:

Կարիճ. Ձեզ այսօր դուր է գալիս կարգուկանոն հաստատել ամեն ինչում' ձեր գործերում, մտքերում, զգացմունքներում և բնակարանում: Ամեն ինչ դնելով դարակների վրա, դուք ոչ միայն հաճույք եք ստանում դրանից, այլև'հասկանում եք, թե ինչ է պետք անել հետագայում: Ի դեպ, օրը շատ հարմար է երկարաժամկետ պլանավորման համար: Հնարավոր են տեղեկություններ մարդկանցից, ում դուք վաղուց չեք տեսել: Շանս կա վերականգնելու ձեզ համար ինչ-որ կարևոր հարաբերություններ, ընդ որում այս անգամ դրանք կզարգանան նախկինի համեմատ շատ ավելի ներդաշնակ: Հարմար օր է երկրորդ անգամ ամուսնանալու համար:

Աղեղնավոր. Սա զարմանալի զուգադիպությունների օր է, սակայն դրանցից պետք չէ հեռու գնացող եզրակացություններ անել: Պետք չէ կարծել, թե այսօր տեղի ունեցող իրադարձություններում առկա է ինչ-որ խորամանկ ու քողարկված ենթատեքստ, կամ գաղտնի պատճառներ' աստղերն ուղղակի ձեր նյարդերի հետ են խաղում: Ձգտելով ամեն ինչում քողարկված իմաստներ գտնել, դուք պահերով կհայտնվեք տհաճ իրավիճակներում: Օրվա երկրորդ կեսին իրադրությունը մի փոքր կփոխվի. դուք հաճելի տեղեկություններ կստանաք ձեզ համար թանկ մարդկանց մասին, ինչը չի կարող դրական ազդեցություն չթողնել ձեր տրամադրության վրա:

Այծեղջյուր. Դուք չեք ցանկանում նախաձեռնություն հանդես բերել, այդ իսկ պատճառով էլ տեղում դոփում եք: Նշանի որոշ ներկայացուցիչներ հիանալի պլաններ ունեն, սակայն դրանց իրականացման հարցում չեն շտապում: Հարմար օր է ուրիշների խնդիրները լուծելու համար, իսկ տարեց ու կրտսեր ազգականների մասին հոգ տանելը ձեզ հաճույք է պատճառում: Դուք ձգտում եք ինչ-որ փոփոխոթյուն մտցնել ձեր կյանքում' աշխարհի ծայրը կուղևորվեիք կամ հիանալի ժամանակ կացնկացնեիք մի որևէ երեկույթին, սակայն, ավաղ, հետաքրքիր առաջարկություններ չկան: Եթե մի որևիցե հետաքրքիր բան չհորինեք, ապա օրվա երկրորդ կեսին տրամադրությունը լրջորեն կվատանա:

 

Ավելին