Մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում. Փաշինյան
Ես կարծում եմ, որ համավարակի հաղթահարումից հետո և նույնիսկ դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում և պետք է քննենք ու հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողությունները որքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը և ընդհակառակը՝ ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ թվում իմաստ կունենա քննություն տարածել՝ հասկանալու համար՝ որոշակի քաղաքական շրջանակներ արդյո՞ք կապ ունեն կամ կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ ցանկացած երկրում պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք ու ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի. «Որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեությունը կապացուցվի, արժանանալու են շատ կոնկրետ ու համաժողովրդական գնահատականի»:
Փաշինյանը նաև նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը. «ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան և աշխարհի բազմաթիվ զարգացած և գերզարգացած երկրներ: Եթե Հայաստանը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է ընդհանրապես մարդկությունը, քաղաքակրթությունը»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...