Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWSՖուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանԱմեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան» Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՊոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՓետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետՓաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումՀայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան
Հասարակություն

Չարենցավանի ծննդատան բժիշկների անփութության հետևանքով կինը կորցրել է զույգ երեխաներին

SHAMSHYAN.com է ահազանգել Չարենցավան քաղաքի բնակիչ Վաղարշակ Սարգսյանը, ով հայտնել է, որ Չարենցավանի ծննդատան բժիշկների անփութության ու անուշադրության պատճառով 6 ամսական հղիության մեջ գտնվող իր կինը՝ 26-ամյա Աննա Մարտիրոսյանը, կորցրել է զույգ երեխաներին: Ամուսնու խոսքով՝ այս ամենը միայն ու միայն Չարենցավանի հիվանդանոցի բժիշկների մեղքով է:

 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում կնոջ ամուսինն ասում էր. «Կինս գտնվում էր հղիության 6-րդ ամսում՝ զույգ պտղով: Չարենցավանի ծննդատան բժիշկները իբր պահեցին հղիությունը: Շաբաթը 2 անգամ էխոյի ու կոնսուլտացիայի էինք տանում, ամեն անգամ ասում էին, թե ամեն ինչ լավ է կնոջս մոտ, բայց կինս վերջին 1.5 ամիսը իրեն լավ չէր զգում, բայց բժիշկներն ասում էին, թե ամեն ինչ լավ է՝ տար տուն, սիստեմաներ էին նշանակում, տանը միացնում էինք:

Կնոջս տարա, 3 օր առաջ բերեցի Աբովյանի հիվանդանոց՝ իմ ապահովության համար, որտեղ պարզվեց, որ մի երեխան արդեն մահացած է, մյուսի վիճակն էլ շատ վատ է, անգամ ասացին, որ կինս կարող է չապրել:

Միանգամից հասցրել եմ հանրապետական, դոպլեր են արել ու տեղափոխել եմ միանգամից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, այնտեղ արդեն պարզվեց, որ երեխաներից մեկը մահացել է, մյուսն էլ 1 տոկոս ապրելու շանս ունի…: Սուրբ Գրիգոր Լուսավորիչի բժիշկներից ես գոհ եմ, ամեն ինչ արեցին, կինս իր ուժերով ազատվեց:

13 լիտր կնոջս փորի մեջ ջուր ա մնացած եղել, ու էդ վիճակում Չարենցավանի բժիշկները կնոջս տուն են ուղարկել: Չարենցավանի հիվանդանոցում էխո էին անում ու ասում, թե նորմալ ա, տարեք տուն, 2 օր հետո տանում եմ Աբովյան, ասում են՝ կնոջդ վիճակը շատ վատ է, հասցրեք Երեւան:

Բժիշկները Աբովյանում ապշել էին, թե կինս ինչ վիճակում է գտնվում: Չարենցավանում անընդհատ ասում էի, որ կինս վատ է, ասում էին, թե էդպես էլ պետք է լինի՝ բա զույգ երեխա է…Էդ բժիշկները ուղղակի սպանեցին էդ երեխեքին.

Զույգ երեխեք էին, բայց մի պտղանի, ժամանակին որ հասկանային, կհեռացնեին, բայց ոչ հասկացել են, ոչ էլ, մինչեւ 6 ամսական մեզ խաբում էին:

Այսօր նոր կնոջս վիճակը մի քիչ բարելավվել է, ես մինչեւ վերջ գնալու եմ:»

«Էս ամեն ինչից հետո զանգել եմ Չարենցավանի բժիշկներին, ասում եմ՝ էս ինչ արեցիք, երեխեքին հույս չկա, կնոջս վիճակն էլ վատ է, բժիշկն ասում ա՝ տենց էլ պետք ա լիներ, ես ապշել եմ, ոնց թե՝ տենց էլ պետք ա լիներ, բժշկին ասում եմ՝ երեխեքին պետք է հեռացնել, դեռ չեմ ասում, որ Երեւանում հեռացրել են, բժիշկն ասում ա՝ դե տար տուն, առավոտ կբերես, կհեռացնենք...»:

Ամուսնու խոսքով՝ իրենք պայքարելու են մինչեւ վերջ, որ մեղավոր բժիշկները պատժվեն. «Իրենք պատասխան են տալու իրենց էս վերաբերմունքի, էս անուշադրության ու մասնագետ չլինելու, մարդկանց կյանքերի հետ խաղալու համար: Գրիգոր Լուսավորիչում ասել են, որ երեխեքը վերջին մի ամսում սկսել են չաճել, արդեն մահվան շեմին են, բայց էդ բժիշկ կոչվածը միայն ու միայն հանգստացնում էր, առանց զանգելու, հետաքրքրվելու, տեսնելու՝ կինս լուսացրեց գիշերը, թե չէ»:

Ամուսնու խոսքով՝ կնոջ հղիությունը հսկվել է Չարենցավանի ծննդատան բժիշկ Կարինե Պողոսյանի կողմից, ով նաեւ ծննդատան բաժնի վարիչն է, եւ, ըստ ամուսնու՝ «ահագին մարդկանց գլուխ է կերել»: