Երևանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի հիշատակին
Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի հիշատակին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Սիրված մարդու, սիրված բժշկի հիշատակն հարգելու էին եկել ընտանիքի անդամները, սակայն մեծ թվով քաղաքացիներ, ընդառաջելով լեգենդար բժշկի ընտանիքի անդամների հորդոր-խնդրանքին՝ կապված հանրապետությունում կորոնավիրուսի հետ, հայտարարված արտակարգ դրության ռեժիմի չխախտման համար հրաժարվել են այցելել Մեծ հայի, Մեծ մտավորականի, Մեծ բարերարի շիրիմին, որպեսզի այդ ամենը չդիտվի արտակարգ ռեժիմի խախտում:
Այնուհետև ընտանիքի անդամները այցելեցին Նոր Նորք վարչական շրջանում ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների կողմից կառուցված եկեղեցի, որտեղ կատարվեց մոմավառություն և պատարագ:
Լեգենդար բժիշկ–բարերարի հիշատակը հարգեցին նաև մայրաքաղաքի «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բուժանձնակազմը, ովքեր իրենց խոսքում ասում էին. «6 տարի է, անվանի ու վաստակավոր բժիշկ, լեգենդար հայը մեզ հետ չէ, բայց մենք ինչպես գրել է հայ մեծ գրող Համո Սահյանը՝ «նրան բացակա չենք դնի» ու տեղին է հիշել Մեծն Սահյանի՝ «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունը, որտեղ գրված է նաև՝
Ես եմ քարե պատարագ, ձեզնից սերված ընդունեք,
Դուք ձեր կամքին հակառակ, ինձ բացակա չդնեք,
Ոչ խոստումներ, ոչ երդում, չսպասեք ու չքննեք,
Անվերջ, անշարժ ձեր երգում ինձ բացակա չդնեք...
Ամեն անգամ պոլիկիլինիկայում աշխատանքային առօրյան սկսելիս հիշում ենք մեր մեկ այլ հայ մեծ գրողի խոսքերը՝ Մեծն Պարույր Սևակի և այդ խոսքերը հիրավի ասված են նաև Կառլեն Եսայանի համար՝ Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին...





















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ